Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է պետական կայքերից հեռացվում «Արցախ» բաժինը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի կայքից հանվել է Արցախին նվիրված բաժինը։ Այս մաիսն այսօր ահազանգ էր հնչեցրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ մի քանի ամիս է՝ նույնանուն բաժինը հանված է նաև ԱԳՆ-ի կայքից։ 

MediaHub-ն այս թեմային պարբերաբար անդրադառնում է, թե երբ են, ի վերջո, վերականգնելու ԱԳՆ կայքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բաժինը, սակայն ԱԳՆ-ից ամեն անգամ անորոշ պատախսան են տալիս, թե աշխատանքներ են տարվում բաժինը թարմացնելու ուղղությամբ, հենց պատրաստ լինի՝ նորից կզետեղեն։ Նախագահականից էլ փորձեցինք պարզել, թե ինչու են իրենց կայքից նույնպես հանել Արցախին նվիրված բաժինը, արդյոք սա միտումնավո՞ր է արվում։ 

Նախագահականից նախ մեզ բացատրեցին հետևյալը, որ նախագահականի կայքում Արցախին նվիրված բաժինը նույնությամբ կրկնում է ԱԳՆ կայքում զետեղված Արցախ բաժինը, և այն ներառում էր Արցախի պատմությունն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքը մինչև 2016-2017 թվականը, իսկ դրանից հետո շատ ջրեր են հոսել Արցախի շուրջ, և կարիք կար թարմացնել պատմությունը։ Ուստի հիմա ընթանում են այդ բաժնի խմբագրման, արդիականացման և լրամշակման աշխատանքները, այսինքն՝ ամբողջացնում են, որ բերեն-հասցնեն մինչև մեր օրեր։ 

«Ու զուտ այդ լրամշակման ու խմբագրական աշխատանքների պատճառով ժամանակավորապես ինչպես ԱԳՆ կայքում, այնպես էլ մեր կայքում անհասանելի է այդ բաժինը»,- MediaHub-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի պատասխանատու Աղասի Մարգարյանը։ 

Նա, սակայն, դժվարացավ պատասխանել, թե երբ պատրաստ կլինի, որ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը: «Ես երեկ չէ առաջին օրն եմ ԱԳՆ-ի հետ խոսել, հենց հիմա այդ ամբողջ բաժինը շարադրվում է, կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, բայց մաքսիմալ արագ, հենց պատրաստ լինի, նորից հասանելի կլինի կայքում։ Ուզում եմ ասել, որ միտում չկա կայքից այդ բաժինը հեռացնելու»,-ասաց Աղասի Մարգարյանը։ 

Ի դեպ, նա նաև նշեց, որ նախագահականի կայքում այդ բաժինը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Արցախ»։ Հավանաբար, թարմացնելուց և լրամշակելուց հետո բաժնի անունն էլ կփոխվի ու կդառնա «Լեռնային Ղարաբաղ», այսինքն՝ այն, ինչի վերածեցին այս իշխանությունները Արցախի Հանրապետությունը։ 

Ստացվում է, որ նախագահականի ու ԱԳՆ-ի կայքում մինչև վերջերս Արցախին նվիրված բաժնում զետեղված էր Արցախի պատմության միայն այն փառավոր շրջանը, երբ Արցախը մերն էր, կանգուն էր, հաղթանակած էր, ազատ ու անկախ։ Հիմա, ըստ էության, երբ թարմացնեն Արցախին նվիրված բաժինը, այնտեղ կավելացնեն նաև Արցախի անփառունակ շրջանը, թե ինչպես այս իշխանությունները «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգների անվան տակ Արցախում պատերազմ բերեցին, հետո Արցախը պարտության մատնեցին, վերջում էլ Արցախը պաշտոնապես ճանաչեցին Ադրբեջանի մաս և հանձնեցին մեր թշնամիներին։

Իհարկե, Հայաստանի իշխանությունները այդ ամենը կփաթեթավորեն այնպես, որ Արցախը դեռ 1991 թվականին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին տարում, կամ Ալմա-Աթիի հռչակագրով Ադրբեջանի մաս ճանաչել են նախկինները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Եվ եթե այսպես շարունակվի, Արցախի բաժինը թարմացնելուց հետո ՀՀ իշխանությունները, հավանաբար, կլծվեն նաև ԱԳՆ-ի և նախագահականի կայքում «Տավուշ» բաժին ավելացնելու գործին, քանզի այս տեմպերով մինչև Արցախի բաժինը թարմացնեն, Տավուշն էլ հանձնած կլինեն։

Երևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելու
Ամենադիտված