Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոսատոմը» կարող է իրականացնել ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցման ցանկացած նախագիծ. Կոմարով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ռոսատոմը» պատրաստ է իրականացնել նոր ատոմակայանի ցանկացած նախագիծ, որը կընտրի Հայաստանի իշխանությունը։

Սոչիում ընթացող «ԱՏՈՄԷՔՍՊՈ-2024» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը «Ռոսատոմի» համար կարևոր գործընկեր է` հատուկ նշելով հայ և ռուս մասնագետների՝ Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգմանն ուղղված համատեղ աշխատանքը:

«Թե ինչպիսի կայան պետք է կառուցվի, կախված է Հայաստանի կառավարության որոշումից։ Տարբեր կանխատեսումներ կան, թե ինչ հզորության բլոկ է անհրաժեշտ։ Ոմանք ասում են, որ պետք է անպայման փոքր բլոկներ կառուցել։

Ես շփվում եմ Հայաստանի մեր գործընկեր էներգետիկների հետ, այնտեղ կարծիք կա, որ «հազարանոց բլոկն» էլ կարող է հետաքրքիր լինել, հատկապես եթե մասնակի արտահանում ապահովենք հարևան երկրներ, օրինակ՝ Վրաստան»,-ասել է Կոմարովը։

Ընդ որում, նրա խոսքով, «Ռոսատոմի» արտադրանքը թույլ է տալիս իրականացնել Հայաստանի կառավարության ցանկացած որոշում։

«Մենք ունենք բլոկներ, որոնք սերիական կառուցում ենք, յուրաքանչյուրը` 50 ՄՎտ հզորությամբ, մենք ունենք նաև 1000 ՄՎտ հզորությամբ բլոկներ։ Մենք պատրաստվում ենք մոտ ժամանակներս սկսել 600 ՄՎտ հզորությամբ ռեակտորի կառուցումը»,- ասել է Կոմարովը։

Նա նշել է, որ 50 ՄՎտ հզորությամբ ռեակտորներից, ինչպես մոդուլներից, կարելի է ցանկացած չափ հավաքել՝ 100, 200, 400։

«Բայց պետք չէ պատրանքներ ունենալ։ Պետք է հասկանալ, որ փոքր հզորության կայանները միշտ ավելի թանկ են լինելու, քան մեկ մեծ հզորության կայանը»,-ասել է Կոմարովը։

Նրա խոսքով` հարկավոր է ՀՀ կառավարության հետ այնպիսի լուծում գտնել, որը մի կողմից առավելագույնս կբավարարի Հայաստանի էներգահամակարգի կարիքները, մյուս կողմից՝ թույլ կտա առավել էժան և կայուն էլեկտրաէներգիա ստանալ:

«Այս առումով «Ռոսատոմում» ցանկացած տեխնոլոգիա կա, և Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում մենք ի վիճակի կլինենք կատարել»,-նշել է Կոմարովը։

Բերբոքն ու Բայրամովը քննարկել են Երևան-Բաքու կարգավորման գործընթացը Ինչ է կատարվել Շիրակի մարզի Դատախազության շենքի մոտ․ հայհոյանքներ, անպարկեշտ վերաբերմունք (տեսանյութ)Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
Ամենադիտված