Ինչու չի կարելի երեխաների լուսանկարները տեղադրել սոցցանցերում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ1. Թվային առեւանգում
Բոլորովին վերջերս Istagram-ում հայտնվեցին ամբողջական պրոֆիլներ՝ սոցցանցերից «գողացված» երեխաների լուսանկարներով … դերային խաղերի մասնակցելու համար: Դրանք հնարավոր է գտնել #babyrp, #adoptionrp եւ #orphanrp («դերային խաղեր՝ երեխաներ», «դերային խաղեր՝ որդեգրում») հեշթեգներով:
Բավական է այցելել նշված հղումներով եւ կարող եք տեսնել երեխաների հսկայական թվով լուսանկարներ ( հարյուր հազարավոր)՝ մտացածին անուններով, նրանց տարիքի, ծնողների, հասցեի տվյալներով, ինչպես նաեւ՝ թե որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում ուտել եւ այլն: Եւ սրանք ընդամենը ծաղիկներն են...
Թվային առեւանգման որոշ «ասեր» ավելի հեռուն են գնում. նրանք ստեղծում են երեխայի անունով հաշիվ եւ նրա անունից լացակումած ուղերձներ ձայնագրում. «Ես ծնողներ չունեմ, որբ եմ, ուզում եմ գտնել հայրիկիս ու մայրիկիս»: Նման գրառումների տակ հայտնվում են որդեգրել ցանկացողների մեկնաբանություններ: Այո, այո, դա այդպիսի վիրտուալ խաղ է. լուսանկարի տակ ճշտում են երեխայի նախասիրությունները, եւ հաճախ «տեղեկատվության փոխանակումը» շատ հեգնական եւ կոպիտ ձեւով է կատարվում: Եւ սա դեռ ամենը չէ: Որոշներն օգտագործում են ուրիշի երեխաների լուսանկարները՝ իրենց էրոտիկ երեւակայությունների համար: Այդպիսի պրոֆիլներն արգելափակվում են, բայց դրանց սիրահարները նորերն են բացում:
2. Իրական առեւանգում
Եթե երեխայի լուսանկարի վրա նշված են մանկապարտեզի կամ դպրոցի կոորդինատները, որոշ սուբյեկտներ կարող են օգտագործել այդ տեղեկատվությունը, ինչպես հասկանում եք, ոչ բարի նպատակներով:
3. Իսկ ո՞վ է կողքին
Համացանցում տեղադրված ձեր երեխայի լուսանկարում նա կարող է ուրիշ՝ օտար երեխայի հետ լինել: Մենք հաճախ մեր երեխաներին լուսանկարում ենք խաղասրահում, խաղահրապարկում, կադրում կարող են նաեւ այլ երեխաներ հայտնվել, եւ ցանկալի չէ, որ ուրիշ երեխայի լուսանկարը, առանց նրա ծնողների իմացության, հայտնվի համացանցում:
4. Շատ, շատ լայքեր լավ մայրիկին
Հոգեբանները նշում են, որ հատկապես երիտասարդ մայրիկները, ցույց տալու համար, որ հրաշալի են կատարում «լավ մայրիկի» դերը, ավելի հաճախ են լուսանկարներ հրապարակում սոցցանցերում ու ավելի սուր են արձագանքում մեկնաբանություններին:
Նման մայրիկները շատ զգայուն են «լայքերի» քանակի նկատմամբ, իսկ եթե արձագանքը մեծ չէ, իրենց հիասթափված են զգում եւ անգամ կարող են դեպրեսիայի մեջ ընկնել: Ամերիկացի հոգեբան Ջիլ Յավորսկին նկատել է, որ պերֆեկցիոնիստ մայրիկների մոտ ավելի շատ են դեպրեսիայի դեպքերը, քան նրանց մոտ, ովքեր հազվադեպ են երեխաների մասին սոցցանցերում գրում եւ հանգիստ են վերաբերվում «իդեալական մայրիկի» դերին:
5. Մայրիկ, ինչի՞ համար
Ձեր երեխայի համար ապագայում կարող է այնքան էլ հաճելի չլինել լուսանկարը, որը դուք լավ տրամադրության ժամանակ տեղադել եք սոցցանցում: Դուք կարող եք հեռացնել այն, բայց ոչ մի երաշխիք չկա, որ ձեր ծանոթներից որեւէ մեկն այն չի պահի: Մի հրապարակեք լուսանկարներ, որտեղ երեխան առանց հագուստի է կամ որտեղ դուք նրան կրակրում եք կրծքով:
Լուսանկարներ տեղադրելիս մի գրեք երեխայի ամբողջական անունը, մի նշեք դպրոցը եւ այն վայրը, որտեղ նա հաճախ է սիրում լինել:
Աղբյուրը՝ Otvetnavse.com