Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), ով թուրքերի համար կազմել էր հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին. պատմության այս օրը (27 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թատրոնի միջազգային օր, Անգոլա՝ Հաղթանակի օր, Բելգիա՝ Ֆրանսախոսների օր, Բիրմա՝ Բանակի օր, Ռուսաստան՝ Ներքին զորքերի օր, Ճապոնիա՝ Սակուրայի ծաղկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1891 - վախճանվել է դերասան Պետրոս Մաղաքյանը։
1920- Նեմեսիս գործողության շրջանակներում հայ վրիժառու Արշավիր Շիրակյանը Կոստանդնուպոլսում գնդակահարել է Վահե Իհսսանին (Եսայան), քանի որ ժամանակին նա թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի այն հայ մտավորականների ցուցակը, ովքեր սպանվել են 1915 թվականին։
1921- բոլշևիկները սկսել են հակահարձակումը ապստամբ Երևանի վրա։
1926 - ծնվել է կինոդերասան Գեորգի Սահակյանը, որը հանդիսացել է Իոսիֆ Ստալինի նմանակը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կուբայի հետ։
1993- Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը սկսել են հարձակումը Քելբաջարի շրջանի վրա, որը ավարտվել է շրջանի ամբողջական գրավումով։
2001-Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է «Հանրապետություն» կուսակցությանը:
2004-Գյումրիում «Արդարություն» խմբակցության պատգամավորների հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հետևել է ընդդիմադիրների 9 աջակիցների ձերբակալությությունը։
2011-Թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկին հայերի վերաբերյալ արած հայտարարությունների համար, որոնք վիրավորական են թուրք ազգի համար և պարտավորեցրել է վճարել 6 հազար լիրայի (մոտ 4 հազար դոլար) փոխհատուցում։
2013- Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվել է Հայաստանի Ժողովրդական գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի երկաթե քանդակների ցուցահանդեսը:
2019-Երևանի Հյուսիսային պողոտայի հրապարակը անվանվել է Եվրոպայի հրապարակ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111 —Վլադիմիր Մոնոմախի ղեկավարած ռուսական զորքերը գլխովին ջախջախել են լեհերին Սոլնցե գետի մոտ։
1513 —իսպանացի հետազոտող Խուան Պոնսե դե Լեոնը հայտանգործել է Ֆլորիդան։
1615 —վախճանվել է ֆրանսիայի թագուհի Մարգարիտա դե Վալուան, որը պատմության մեջ է մտել Մարգո թագուհի անվանումով։
1625- Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր է հռչակվել Կառլոս 1-ինը։
1770 –վախճանվել է իտալացի նկարիչ Ջովաննի Բատիստա Տիեպոլոն։
1841 —Նյու-Յորքում փորձարկվել է առաջին շոգային հրշեջ մեքենան։
1845- ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս, ռենտգենյան ճառագայթների հայտնագործող, ֆիզիկայի բնագավառում առաջին Նոբելյան մրցանակ ստացած Վիլհելմ Ռենտգենը։
1854- սկսվել է Ղրիմի պատերազմը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատերազմ են հայտարարել Ռուսական կայսրությանը։
1854 —ԱՄՆ-ում Աբրահամ Հեսսերը արտոնագրել է կերոսինը։
1860 —Նյու-Յորքի բնակիչ Բիրնը արտոնագրել է խցանահանը։
1878 —ռուս գյուղացի Բլինովը արտոնագրման է ներկայացրել իր ստեղծած «անվերջանալի ռելսերով վագոնը» (աշխարհում առաջին թրթուրավոր տրակտորը)։
1886 –ծնվել է ռուս խորհրդային քաղաքական գործիչ Սերգեյ Կիրովը։
1893 —իր աշխատանքն է սկսել աշխարհում առաջին «Ալեքսանդր Բելլ» հեռախոսային ընկերությունը։
1927 - ծնվել է ռուսաստանցի թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։
1928- Հոլանդիայում առաջին անգամ թողարկվել է ֆուտբոլային թեմայով փոստային նամականիշ։
1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան պատերազմ է հայտարարել Գերմանիային և Ճապոնիային, սակայն այդպես էլ չի մասնակցել պատերազմին։
-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի Քենտ կոմսությունում ընկել է վերջին գերմանական բալիստիկ ՖԱՈւ-2 հրթիռը։
1964-Կիպրոսում հույն և թուրք համայնքների միջև բախումները կանխելու նպատակով տեղաբաշխվել են ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։
1968 - Վլադիմիրի մարզում ավիավթարից զոհվել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը։
1977- Կանարյան կղզիներում տեղի է ունեցել պատմության ամենամեծ ավիավթարը, երկու Boeing 747 ինքաթիռների բախման հետևանքով զոհվել է 583 մարդ։
1990- Լոնդոնի Բեյքեր սթրիթ 221-ում բացվում է Շերլոք Հոլմսի թանգարանը։
1999 —ՆԱՏՕ-ի զորքերի Հարավսլավիայի դեմ իրականացված պատերազմի ընթացքում հարվսլավական ՀՕՊ-ը վայր է գցել ամերիկյան F-117 կործանիչ, որը հանդիսանում է «սթելս»տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռի առաջին մարտական կորուստը պատմության մեջ։
2006 - վախճանվել է լեհ գրող Ստանիսլավ Լեմը։
2009 - Պակիստանում ինքնասպան ահաբեկչի պայթյունի զոհ են դարձել 48 մարդ։
2011 - Ռուսաստանը վերջին անգամ անցել է ամառային ժամանակի։
2023–Մեքսիկայի ու ԱՄՆ–ի սահմանին գտնվող Սյուդադ–Խուարասե էմիգրացիոն կենտրոնում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով զոհվել է 38 և լուրջ վնասվածքներ ստացել ավելի քան 31 մարդ:

Կ. Խաչիկյան

Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանում երկրաշարժ գրանցվեց«Խելացի էր, աշխատասեր, իր բոլոր նպատակները մեզ հետ, մեր ընտանիքի հետ էին կապված». Արսեն Նահապետյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին Ալաշանում. «Փաստ»Մադուրոն Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարել
Ամենադիտված