Չինաստանում մոլեգնած մրրկասյան պատճառով 98 մարդ է զոհվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՉինաստանի արեւելյան Ձյանսու շրջաններին վրա հասած մրրկասյան պատճառով զոհվել է 98 մարդ, հայտնում է China News Service–ը՝ վկայակոչելով փրկարար ծառայությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 78 զոհի եւ 500 տուժածի մասին, որոնցից 200-ը ծանր վիրավորվել են։ Վերջին տեղեկություններով՝ տուժածների թիվը 800 է։
Մրրկասյունը վրա էր հասել Ֆունին եւ Շեյան գավառներին՝ ուղեկցվելով հորդառատ անձրեւներով եւ կարկուտով։
Տուժած շրջաններում բացակայում է էլեկտրամատակարարումը, իշխանությունները հումանիտար օգնություն են ուղարկել մարդկանց։