Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ․ Գեղամ Ստեփանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի էթնիկ զտման օրերին, երբ հազարավոր բռնի տեղահանվածներ ժամանում էին Հայաստան, տարբեր երկրների կողմից հայտարարություններ էին տարածվում բռնի տեղահանված արցախցիների հումանիտար կարիքները բավարարելու համար Հայաստանին միջազգային աջակցություն տրամադրելու մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա, մասնավոերապես, նշել է. «Տպավորություն էր ստեղծվում, որ բազմաթիվ երկրներ ոչ միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, այլ նաև ֆինանսական միջոցներով են աջակցում Հայաստանին։

Իսկ ինչպիսի՞ն է/էր միջազգային աջակցությունը Արցախից բռնի տեղահանվածներին։

 

Հայաստանին տրամադրված միջազգային աջակցության իրական թվերը պարզելու ուղղությամբ ուսումնասիրությունները հանգում են հետևյալ թվերին՝ 36,42 միլիոն եվրո և 27,38 միլիոն դոլար։ Սրանք թվեր են, որոնք ստացվել են մեդիա հրապարակումների հիման վրա։ Պետք է արձանագրել, որ այս գումարները ոչ թե տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանը, այլ մեծ մասամբ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպություններին, ինչպիսիք են՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Հայկական կարմիր խաչը, ՄԱԿ֊ի տարբեր կառույցներ, «Մարդը կարիքի մեջ», Առաքելություն Հայաստան և այլն։

Հոկտեմբերի 14֊ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ միջազգային գործընկերները 35 միլիոն եվրո են խոստացել ԿԽՄԿ֊ի միջոցով, դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները  զարգացման գործակալություններն։ Սակայն հատկացվել է թե ոչ, այդպես էլ պարզ չէ։ Առհասարակ, իմ գնահատմամբ, այս հարցում թափանցիկության լուրջ խնդիր կա։

Սակայն ասելիքս այլ է։ Հրապարակային հայտարարությունների համաձայն՝ տրամադրված միջազգային աջակցության թիվը չի անցնում 67 միլիոն դոլարից։

Հիմա համեմատենք տարածաշրջանում այլ կոնֆլիկտի և տեղահանության ժամանակ միջազգային հանրության արձագանքի հետ։ ԵԽԽՎ֊ի տվյալներով 2008 թվականի Ռուսաստան֊Վրաստան հակամարտության հետևանքով հակամարտության գոտուց 133 հազար մարդ է տեղահանվել և ապաստան գտել Վրաստանում, որից 100 հազարը նույն ամսում նորից վերադարձել են իրենց տները, այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով տեղահանված են մնացել շուրջ 33 հազար անձինք։

Այդ անձնաց հումանիտար կարիքները հոգալու և վերաբնակեցման համար Եվրոպական միությունը Վրաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն։ Նույն նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Վրաստանը ստացել է 1 միլիարդ դոլարի չափ միջազգային աջակցություն։ Այլ երկրների կողմից ևս Վրաստանին տրամադրվել են աջակցություններ։

Կարծում եմ՝ թվերը ինքնին խոսուն են, և հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանն այս անհամեմատ ավելի մեծ աղետի պայմաններում ստանում է անհամեմատ ավելի փոքր աջակցություն:

Իհարկե, հնարավոր է, որ Վրաստանին նման ծավալի օգնություն է տրամադրվել նաև այն պատճառով, որ Վրաստանի հակամարտությունը Արևմուտքի հավաքական հակառակորդի հետ էր։ Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ անհամեմատ ավելի փոքր աջակցության պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի կողմից համապատասխան աշխատանք չի տարվում միջազգային պատշաճ օժանդակություն ստանալու ուղղությամբ։

Պարբերաբար լսում ենք, որ Հայաստանը բռնի տեղհանվածների համար անում է այնքան, որքան կարողանում է, և, իհարկե, տրամաբանական է, որ Հայաստանն էլ մեծ ռեսուրսներ չունի։ Այս պարագայում, ինչո՞ւ ակտիվ քայլեր չեն ձեռնարկվում միջազգային աջակցություն գեներացնելու համար։

Հ․Գ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ես անձամբ բարձրաձայնել եմ արցախցիների բնակարանային ապահովման և հումանիտար այլ կարիքների համար միջազգային դոնոր կոնֆերանս կազմակերպելու անհրաժեշտության մասին, սակայն, որքան հասկանում ենք, այդպիսի հստակ օրակարգ Կառավարությունը մինչ օրս չունի»։

«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ»Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ»
Ամենադիտված