Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է, որ Վլադիմիր Պուտինը անքուն գիշեր է անցկացրել «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Ավելի վաղ այս մասին խոսել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հերքելով այն պնդումները, թե ՌԴ նախագահը ողբերգությունից հետո երկար ժամանակ լռել է։
Պեսկովի խոսքով՝ գերատեսչությունների ղեկավարները նախագահին անկախ ժամից ամեն ինչ զեկուցել են:
«Այս ամենը տեղի ունեցավ մինչև առավոտ», - նշել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ երբ բոլոր տուժածներին տեղավորել են հիվանդանոցներում ու առաջին վիրահատությունները կատարել, այս մասին առավոտյան Պուտինին զեկուցել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
«Նման պահերին ոչ ոք քնելու ժամանակ չի ունենում, հատկապես՝ պետության ղեկավարը»,- նշել է Պեսկովը։