Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Առաջին հերթին տնտեսությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարեց ՀԱՊԿ-ին` Հայաստանի մասնակցության սառեցման մասին, երկրում այլ կարծիքներ հնչեցին անվտանգության ոլորտում ռուս-հայկական հարաբերությունների հնարավոր վերանայման վերաբերյալ,-գրում է ukraina.ru-ն։

Որքա՞ն հեռուն կգնա Հայաստանը Արևմուտքի հետ մերձեցման հարցում և արդյո՞ք դա կհանգեցնի ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալուն և ռուսական ռազմաբազաների լուծարմանը: Ukraine.ru-ի հետ զրույցում այդ հարցերին փորձել է պատասխանել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի քաղաքական դիտորդ և փորձագետ Անդրեյ Արեշևը։

Փորձագետի խոսքով` ռուս-հայկական երկկողմ համագործակցությունը կարգավորվում է համապատասխան փաստաթղթերով, այդ թվում` անվտանգության ոլորտում։ Դրանք վերաբերում են նաև ռուս սահմանապահների ներկայությանը ոչ միայն Երևանի օդանավակայանում, այլ նաևՄեղրիում և Թուրքիայի հետ սահմանին,-նշել է նա։ «Այստեղ մենք խոսում ենք հարցերի մի համալիրի մասին՝ իրավական, կազմակերպչական, որոնք դժվար թե լուծվեն առանձին գործիչների հայտարարություններով: Բայց եթե Հայաստանի Ազգային ժողովը նախաձեռնի դա` արդեն այլ հարց կլինի»,- ասել է Արեշևը։

ՀԱՊԿ-ում չկա մասնակցությունը կասեցնելու ընթացակարգ, ուստի` ամեն դեպքում գործ ունենք հայտարարությունների հետ, որոնք, սակայն, միանգամայն հստակ ցույց են տալիս Հայաստանի ներկայիս իշխանությունների արտաքին քաղաքական ուղղվածությունը,- ընդգծել է նա։

«Գաղտնիք չէ, որ այս ամենը չի սկսվել ոչ այսօր, ոչ էլ նույնիսկ 2018 թվականին, այն սկսվել էր հետխորհրդային առաջին տարիներին։ Այնուհետև, ինչ-ինչ պատճառներով, ամեն ինչ սառեցվել էր, բայց Փաշինյանի վարչակազմի լիակատար համաձայնությամբ` Ղարաբաղի հարցը Ադրբեջանի համար արտոնյալ պայմաններով լուծելուց հետո հնարավորությունների պատուհան է բացվել, այդ թվում` ռուսական ազդեցությունից հեռանալու ու ոչ այնքան ֆրանսիական, որքան ադրբեջանա-թուրքական անխուսափելի վերակողմնորոշման անցնելու համար»,- ասել է փորձագետը։

Հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ Արեշևը նշել է, որ Ֆրանսիան իր աշխարհագրական դիրքով դժվար թե կարողանա Հայաստանին անվտանգության արդյունավետ երաշխիքներ տալ։ Բայց ֆրանսիական կառույցները կարող են ֆիկտիվ երաշխիքներ տալ Հայաստանի ներկայիս իշխանության վերարտադրության ու պահպանման համար,-հավելել է նա։

«Ինչ վերաբերում է սահմանային անվտանգությանը, ապա, իհարկե, հնարավոր է տեղեկատվության փոխանակում, ավելին, ես հակված եմ կարծելու, որ այդ փոխանակումն արդեն իսկ կա, քանի որ Հայաստանի հարավային շրջաններում տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելություն։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում անվտանգությունը կապահովվի ոչ թե դրանով, այլ պայմանավորվածություններով, որոնք ձեռք կբերվեն առաջին հերթին Երևան-Բաքու-Անկարա եռանկյունում»,- ընդգծել է Արեշևը։

Նրա խոսքով` նկատելի է հայ-թուրքական համագործակցության ամրապնդում, այդ թվում առևտրի ցուցանիշների առումով։ Տեսանելի է, թե որքան է մեծացել թուրքական ապրանքների ներկայությունը հայկական շուկայում, թեկուզ երրորդ երկրների միջոցով,- շարունակել է փորձագետը։

«Դա աշխարհագրություն է. Հայաստանն ու Թուրքիան ամենամոտ հարևաններն են, մինչդեռ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չկա: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իշխանության ընտրած արտաքին քաղաքական ուղղվածությունը, դա միանգամայն ակնհայտ է և բնական»,- կարծիք է հայտնել նա։

Փորձագետը խոստովանել է, որ չնայած բոլոր հակասական հայտարարություններին, որոնք այսօր հնչում են, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն այսպես թե այնպես կբարելավվեն։ Այդ մասին է վկայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի վարչակազմերի միմյանց հանդիպելու ու որոշ փոխադարձ քայլերի մասին խոսելու անցյալ տարվա համատեղ հայտարարությունը,- կարծում է Արեշևը։

«Ուրիշ բան, որ իրավիճակը սահմանին շարունակում է մնալ ծանր, քանի որ Հայաստանում ոչ բոլորն են համաձայն Փաշինյանի վարչակազմի ընտրած արտաքին քաղաքականության հետ, այստեղ հնարավոր են տարբեր սցենարներ, այդ թվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը այսպես թե այնպես կլինի որոշ հարցերի պատասխաններ տալու համար»,- ասել է փորձագետը։

Մեկնաբանելով ռուս-հայկական հարաբերությունները Արեշևն ընդգծել է, որ այստեղ պետք է կենտրոնանալ այն պաշտոնյաների հայտարարությունների վրա, ինչպիսիք են ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը կամ ՌԴ ԱԳ նախարարը։ «Տարբեր ազդակներ են տրվում, դրանք կարող են լինել ավելի մեղմ, ավելի կոշտ, բայց չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք այսօր կան ռուս-հայկական հարաբերություններում, Մոսկվան չի նախաձեռնի որևէ կոշտ քայլ` կապված երկկողմ հարաբերությունների որոշ ասպեկտների վերանայման հետ։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Հայաստանը ինտեգրացիոն ասոցիացիաների ուղեծրում»,- նշել է նա։

Ըստ փորձագետի դա առաջին հերթին ԵԱՏՄ-ն է, իսկ ՀԱՊԿ-ն այստեղ միայն երկրորդ տեղում է։ Ռուսաստանը հասկանում է, որ տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի ռազմաքաղաքական դերը Ռուսաստանի համար նվազագույնի է հասել,- շարունակել է նա։

«Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ, և նրան պետք չէ որևէ հակակշիռ Կովկասում` ի դեմս Հայաստանի: Ինձ թվում է, որ Ռուսաստանի համար կարևոր է պահպանել Հայաստանը, որպես այլընտրանքային ֆինանսատնտեսական կարևոր օղակ և առևտրային համակարգ։ Ինչ կոշտ հայտարարություններ էլ անեն հայ քաղաքական գործիչները, քանի դեռ նրանք չեն անցել կոնկրետ գործողությունների` Ռուսաստանը պաշտոնական մակարդակով մարտական թմբուկներ չի խփի»,- ասել է Արեշևը։ Նրա խոսքով` ներկա բավականին բարդ պայմաններում, դա ճիշտ ռազմավարություն է Ռուսաստանի համար։

Եվ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ԵԱՏՄ մյուս երկրներին, որոնք ևս չեն թաքցնում իրենց բազմաուղղված արտաքին քաղաքականությունը,- եզրափակել է Անդրեյ Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելու
Ամենադիտված