Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրավապահները չեն բացառում, որ «Crocus city» համերգային համալիրում ահաբեկչություն կատարողները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել, կատարվում են անհրաժեշտ փորձաքննություններ:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Եթե դա հաստատվի, ապա մեղադրյալիներ համար դա կարող է ոչ թե մեղմացուցիչ, այլ ծանրացուցիչ հանգամանք դառնալ։
Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 143 մարդ, վիրավորվել՝ 360-ը։
Ահաբեկչության չորս ենթադրյալ հեղինակները ձերբակալվել են մարտի 23-ին:
Հիմնական մեղադրյալներ Դալերժոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Ֆարիդուն Շամսիդինը և Մուհամմադսոբիր Ֆայզովը կալանավորվել են կազմակերպված խմբի կազմում ահաբեկչություն կատարելու մեղադրանքով:
Բացի նրանցից, կա այս կամ այն կերպ գործին առնչություն ունեցող ևս 7 կալանավորված անձ, հիմնականում՝ ՌԴ-ում ժամանակավոր գրանցում ունեցող կամ հաստատված օտարերկրացիներ: