ԱՄՆ-ն ՌԴ-ին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգտոնի վարչակազմը պնդում է, որ Կրասնոգորսկում տեղի ունեցած ողբերգությանն ընդառաջ ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին։
Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Փեոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա վարկածի համաձայն՝ «իրականում ԱՄՆ-ը փորձել է օգնել կանխել այս ահաբեկչությունը»։
«Մարտի 22-ի հարձակումից առաջ Միացյալ Նահանգները հստակ և մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մեծ հավաքների և համերգների ժամանակ ահաբեկչական սպառնալիքի մասին», - պնդում է նա: