Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը ոչնչացրել են Ուկրաինայի կողմից արձակված 15 Vampire հրթիռ, ուրբաթ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Կիևի վարչակարգի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա RM-70 Vampire բազմակի արձակման հրթիռային համակարգի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Բելգորոդի շրջանի վրայով ոչնչացրել են 15 հրթիռ։