Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՏՈՆԵՐ-Մադագասկար՝ Ապստամբության հերոսների հիշատակի օր, Ռուսաստան՝ Իրավաբանական ծառայության աշխատողների օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ Բոգանդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-վախճանվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1920-Ղարաբաղյան ապստամբության ժամանակ Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ, որից հետո սկսվել են լայնամաշտաբ ռազմական գործողություններ:

1971 –վախճանվել է հայ խորհրդային դերասան Ավետ Ավետիսյանը:

2002- Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին ևԱդրբեջանին զենք վաճառելու ինը տարվա գործող արգելքը, և որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

2006-Հայաստանյան բեռնատար ԱՆ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չեն եղել, իսկ օդանավը այրվել է, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր:

2007- Թուրքիայի Աղթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը ևՀայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: 

 2009- որոշվել է, որ Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղևորները 10000 դրամ ելքի տուրքը պետք է վճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում:

2015-Գյումրիում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որը ուղեկցվել է միջադեպերով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին դանակահարել են, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետել։

2019-Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը դատի է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

2020- վախճանվել է Ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավել է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

1461 —Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Թաուտոնի ճակատամարտը, որը հանդիսանում է այդ պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը:

1561 —ծնվել է իտալացի բժիշկ, ֆիզիոլոգ Սանտոնիո Սանկտորիուսը, որը աշխարհում առաջին անգամ հիվանդությունները ախտորոշելու համար սկսել է իրականացնել ջերմաչափում և պուլսի որոշում:

1638 —շվեդացի լյութերանականները հիմնադրել են առաջին մշտական բնակավայրը Դելավերում:

1778 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը դարձել է առաջին եվրոպացին, որը ափ է իջել Վանկուվեր կղզում: 1795 - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում:

1798 - ֆրանսիացիները հայտարարել են Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձել է Շվեյցարիա:

1831- բոսնիացիներն ապստամբել են Օսմանյան Կայսրության դեմ:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարել է թափվել մոտ 30 ժամ:

1849 - Միացյալ Թագավորությունը գրավել է աֆղանական Փենջաբ քաղաքը:

1851-Ռուսաստանում ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:

1864- Մեծ Բրիտանիան Հունաստանին է հանձնել Իոնական կղզիները:

1871 - Վիկտորիա թագուհին բացել է Ալբերտ թագավորական սրահը:

1886 —հաղթանակ տոնելով Իոհաննես Ցուկերտորտի նկատմամբ Վիլհելմ Ստեյնիցը դարձել է շախմատի առաջին պաշտոնական չեմպիոնը:

1891 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորան:

1940-Անգլիայի բանկը թողարկել է առաջին թղթե փողերը, որոնք ունեցել են կեղծման դեմ բարձր պաշտպանվածություն՝ թղթի մեջ խրված բարակ մետաղական թել, սպիրալ:

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբել են ֆրանսիական տիրապետության դեմ:

1949 —վախճանվել է ռուս խորհրդային մանրէաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Գամալեան: 1967 - Ֆրանսիայում ջուր է իջեցվել առաջին միջուկային սուզանավը:

1974-Չինաստանի Սիան քաղաքի շրջակայքում բնակիչները պատահաբար հայտնաբերել են հազարավոր զինվորների արձաններ՝ «Տերրակոտյան բանակը», որը հողի տակ է գտնվել ավելի քան 2 000 տարի:

1982 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆը:

1992 – հիմնադրվել է Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

2004- Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվել է օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի արգելվում է ծխելը աշխատատեղերում, նաև սրճարաններում ու ռեստորաններում:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

2008- մոտ 35 երկիր և 350 քաղաք են մասնակցել Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2010 - Մոսկվայի մետրոյում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում զոհվել է 41 և վիրավորվել 88 մարդ:

2020 —վախճանվել է լեհ կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին:

Կ. Խաչիկյան

Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ․ պատմության այս օրը (08 ապրիլ)Գազ չի լինիԵվրահանձնաժողովն առաջարկում է 25% մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանըԱդրբեջանցիները զգուշացնող կրակ են բացել, ասել՝ «առաջ չգաք, կկրակենք»Փորձառությունը կա, ցանկությունը, կարծես, կա, սակայն այդպես էլ «սայլը» տեղից չի շարժվում. «Փաստ»Վթար՝ Պարոնյան-Լեո խաչմերուկում Մահացել է Ռոմա ԲաղդասարյանըՆրանց ոչ մի կողմ չի կարող վստահել. ինչո՞ւ է Փաշինյանն այս ու այն կողմ ընկնում. «Փաստ»Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց Մեկը մյուսի հետևից զիջումների է գնում ու փորձում ավարտել պայքարը Ղարաբաղի համար. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում․ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված