Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատախազությունն աչք է փակում դատավորների նկատմամբ անուղղակի եւ ուղղակի ճնշումների վրա։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, ով ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար միակ թեկնածուն էր, հայտնել է թեկնածությունից հրաժարվելու որոշման մասին։ Դատավորի հայտարարությունը, սակայն, նոր մտահոգությունների տեղիք է տվել՝ կապված դատական համակարգի նկատմամբ ճնշումներին հաղորդված նոր թափի հետ։

«Ինձ համար մեծագույն պատիվ կլիներ դատավորներին տվյալ մարմնում ներկայացնելը, սակայն նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր, որոնք իմ գնահատմամբ ավելի կարեվոր են, քան Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալը. հակառակ մոտեցումը կարող էր գնահատվել եսասիրական»,- նշել էր Վազգեն Ռշտունին ու ավելացրել, որ վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին։

Այս հայտարարությունն ինքնին պարունակում են ահազանգ, հաղորդում՝ դատավորների նկատմամբ անօրինական միջամտության, ճնշումների, ապօրինի ազդեցությունների մասին, ինչով պայմանավորված դատավորը ստիպված է եղել հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալու հավակնությունից։

Այս հրապարակումը, որը ցանկացած նորմալ, ժողովրդավար պետությունում պետք է հանցագործության մասին հաղորդում դիտարկվեր իրավապահների կողմից, քննություն իրականացվեր, բայց՝ ոչ ՀՀ դեպքում, երբ սահմանադրորեն իշխանության երրորդ ճյուղ համարվող դատական իշխանությունը փորձ է արվում դարձնել գործադիր իշխանության կցորդ, ինչը, ցավոք, հաջողվում է։ Այն, որ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ն, որի կազմում տաքուկ տեղավորված են Անդրեասյանի հետ տարբեր կապեր ունեցող անձինք, այլևս գոյություն չունի որպես դատական համակարգի անկախության երաշխավոր մարմին, փոխարենը՝ դարձել է պատուհաս, մահակ՝ դատավորների գլխին՝ հայտնի է վաղուց, իսկ իրավապահները ոչ պակաս ճնշման գործիք են՝ հայտնի է թերևս վաղուց, բայց այն, որ իրավապահ մարմինները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական-գլխավոր դատախազի՝ գոնե առերևույթ՝ օբյեկտիվություն ցույց տալն անգամ հարկ չեն համարում՝ փաստվեց ևս մեկ անգամ։

Մասնավորապես, «Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք դատավոր Ռշտունու հայտարարությունը՝ դատավորի նկատմամբ առերևույթ ճնշումների մասին՝ ուսումնասիրվում է, ընթացք տրվել է արդյոք, թե՝ ոչ, սակայն իրավապահները որևէ պատասխան չտվեցին՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Այսինքն՝ դատախազությունը կա՛մ չի տեսել դատավորի հայտարարությունն, ինչը բացառվում է, կա՛մ տեսել ու անգործություն է ցուցաբերում, կա՛մ չգիտեն ինչպես վարվել, քանզի ապօրինի ազդեցությունը դատավորի նկատմամբ առերևույթ է, բայց ցանկություն չունեն քննություն իրականացնելու, ստիպված՝ փորձում են ժամանակ շահել։ Սա հիմք է տալիս, որ դատախազությունը տեղյակ է եղել ճնշումներին մասին, բացառված չէ նաեւ մեղսակցություն է ունեցել, ուստիեւ մոռացել են սահմանադրական իրենց պարտականության մասին։

«Փաստինֆո»-ն հետևողական է լինելու, քանզի դատական համակարգում վերջին շրջանում իրադարձություններն առավել մտահոգիչ են, քան՝ նախկինում։ Միայն մեկ ամսում չորս դատավոր, որոնք համարվում էին դատական համակարգում լավագույնները, հրաժարականի դիմումների հիման վրա լքել են համակարգը և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատճառը եղել է 2020թ․ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ քննադատություններ պարունակող նամակագրությունը, որը «պատշաճ կարգով» հասցրել են իշխանություններին և, ըստ լուրերի, հասցնողը եղել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։ Իսկ երեկ արդեն դատավոր Վազգեն Ռշտունին հայտնեց, որ հրաժարվում է ԲԴԽ անդամ դառնալու հավակնությունից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված