Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ Կոպիրկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի և Հայաստանի միջպետական օրակարգում երբեք չի քննարկվել Երևանի միացումը ՌԴ-Բելառուս միութենական պետությանը, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայկական 24News-ին տված հարցազրույցում։
«Այդ հարցը չի քննարկվել»,- ասել է նա։
«Ես՝ որպես ՌԴ դեսպան, դրական եմ համարում, երբ ինչ-որ հասարակական շրջանակներ խոսում են այս թեմայով, կողմ են արտահայտվում այդ գործընթացին։ Բայց ինձ՝ որպես ՌԴ դեսպան, հայտնի չի, որ երբևիցե նման հարցը դառնա Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական երկխոսության թեմա», - ասել է Կոպիրկինը։