Լոռիում Volkswagen-ը բախվել է գազատար խողովակին, ապա էլեկտրասյանը եւ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԼոռու մարզում, ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում Աղթալա քաղաքի վարչական տարածքում կամրջի հարեւանությամբ, 42-ամյա Արա Բ.-ն կորցնելով իր վարած Volkswagen Passat մակնիշի 34 RS 096 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը՝ հարվածել է ճամփեզրին գտնվող գազատար խողովակին, այնուհետեւ՝ էլեկտրասյանը, եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւոր 22-ամյա Հայկ Բ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին օգնությունը՝ հեռացել է։