Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են 15 մարդու, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում Նավրուզի տոնին, ստուգում են «Կրոկուսում» ահաբեկչության հեղինակների հետ նրանց կապերը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանրապետության հատուկ ծառայությունների աղբյուրը։
«Տաջիկստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Դուշանբեի և Վախդատի 15 բնակիչների, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում Նավրուզի տոնին (մարտի 21-23), այժմ քննիչները ստուգում են նրանց կապերը մարտի 22-ին «Կրոկուսում» ահաբեկչություն իրականացրած անձանց հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ կասկածյալները բերման են ենթարկվել Նովրուզի տոնակատարությունից առաջ։