ԿԲ խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկի» կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցությանը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱյսօր տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ։
«ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի մարտի 29-ի նիստում Խորհուրդը որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի եւ «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը»,- նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում: