Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru-ն «Փաշինյանի «խաղը» կարող է Հայաստանից թողնել միայն պատմական հիշողություն» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ, «կողմերը նախատեսում են քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը», ինչպես նաև «Հայաստանի կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները»։

Նշենք, որ այդ իրադարձության մասին հայտարարվել էր անցյալ տարի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Փաշինյանի և ֆոն դեր Լեյենի հանդիպումից հետո։ Այն ժամանակ ԵՀ ղեկավարը Հայաստանի վարչապետին պատմել էր ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համատեղ միջոցառման նախապատրաստման մասին, որն ուղղված կլինի Հայաստանին աջակցելուն։ Բայց Երևանն այդ պահին չուներ համապատասխան պայմաններ, այսինքն՝ հստակորեն մատնանշված եվրոպամետ միտում։ Հիմա էլ դրանք այնքան էլ ակնհայտ չեն, թեև, ինչպես նշել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Բրյուսելի և Երևանի հարաբերությունները սկսել են «զարգանալ աննախադեպ ակտիվությամբ»։ Առայժմ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հայտնվելու, վիզաների ազատականացման բանակցությունների, «Խաղաղության եվրոպական հիմնադրամի»՝ Հայաստան մտնելու, ինչպես նաև հայկական ապրանքների եվրոպական շուկաներ մուտքի քննարկումների մասին է։ Բայց դա, հաշվի առնելով Ռուսաստանից Հայաստանի բարձր տնտեսական կախվածությունը, բավարար չէ «Ռուսաստանից ցատկի» համար։ Անվտանգության հարցերով Երևանը պատրաստվում է «ռուսական հովանոցը» փոխարինել «արևմտյան հովանոցով»՝ կարծելով, որ նման «փոխատեղումը» կարող է արգելափակել Ադրբեջանի հնա ր ա վոր աշխարհաքաղաքական նկրտումները։

Ուստի, կա այնպիսի զգացողություն, որ այս փուլում Փաշինյանը ձգտում է նախ՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա խնդիրները բարձրացնել Արևմուտք-Արևելք առճակատման մակարդակի, և երկրորդ հերթին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը մտցնել Հայաստան-ԱդրբեջանԹուրքիա ձևաչափ՝ արևմտյան երաշխիքներով և հակառուսական հիմքով: Բացի այդ, Երևանը կարծում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը ճանաչելուց հետո վերացել են Բաքվի հետ խաղաղության հաստատման հիմնարար բնույթի տարաձայնությունները, իսկ սահմանազատման հարցերը, որոնց պատճառով առաջանում են բարդություններ, կարող են լուծվել նոր պայմաններով և նոր հիմքերով: Այդ իսկ պատճառով Փաշինյանի՝ Բլինքենի և ֆոն դեր Լեյենի հետ բրյուսել յան առաջիկա հանդիպումը ընկալվում է որպես ազդանշան Մոսկվային, իսկ «եվրոպական նկրտումները» ցուցադրվում են Բաքվին ու Անկարային։

Այս համատեքստում կարելի է համաձայնել այն փորձագետների կարծիքի հետ, որոնք կարծում են, որ «Փաշինյանն Անդրկովկասում կրկնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սցենարը՝ օգտագործելով նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառել և օգտագործել է Կիևը»։ Միևնույն ժամանակ, կասկած չկա, որ հիմք է դրվում «հարմար պահին» 102-րդ ռուսական բազան դուրս բերելու և Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումներ կայացնելու համար։ Ի դեպ, Փաշինյանն այդ հարցը, ըստ ամենայնի, քննարկել է մարտի 23ին Գյումրու տեխնոպարկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության և մտերիմների հետ հինգ ժամ տևած փակ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Գյումրիում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիք չի համարվում։ Հիմա հարցն այն է, որ Փաշինյանն Արևմուտքի հետ հարաբերություններում միաժամանակ կարող է խաղարկել ռուսական, ադրբեջանական և թուրքական «խաղաքարտերը», որպեսզի քողարկի իր նախկին ձախողումները արտաքին քաղաքականության մեջ և Ղարաբաղյան ուղղությամբ։

Առայժմ փաստն այն է, որ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը Երևանին որևէ արդյունք չի տվել։ Հիմա Արևմուտքից ինչ-որ դիվիդենտների ակնկալիքով ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի հետ հարաբերություններն են դրվում զոհասեղանին: Չնայած նշենք, որ դրանք դեռ նկատելի հստակությամբ չեն սահմանվել։ Փաշինյանը միայն քննադատում է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, մինչդեռ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Նույնիսկ ռազմական համագործակցության ոլորտում Երևանը դեռ չի հատել «կարմիր գծերը», թեև մտադիր է Մոսկվայի հետ իր «բաժանումը» թանկ վաճառել Արևմուտքին։ Եթե Փաշինյանը Բրյուսելում չստանա ինչ-որ լուրջ տնտեսական և այլ օգնություն Արևմուտքից, ավելի ճիշտ՝ համաձայնություն Հայաստանը վերցնելու իր թևի տակ, ապա նա զերծ կմնա կոնկրետ հակառուսական քայլերից։

Մյուս կողմից՝ Բաքուն և Անկարան նույնպես հաշվարկում են Անդրկովկասում արևմտյան մոդերատորության ի հայտ գալու հնարավորություններն ու հեռանկարները՝ դա ընկալելով որպես արտաքին խաղացողների շրջանակի ընդլայնում՝ առանց տարածաշրջանային անվտանգության ապահովման պարտավորությունների, որպես ուժերի առկա հարաբերակցության վերանայման միջոցով Արևմուտք-Արևելք առճակատման մեջ ներքաշվելու սցենար: Միևնույն ժամանակ, հենց Հայաստանի համար արտաքին ուժերի շահերի առճակատման էպիկենտրոնում գտնվելու դիրքը հղի է հսկայական վտանգներով, քանի որ Հայաստանը, ինչպես Ուկրաինան, կարող է դառնալ ընդամենը աշխարհաքաղաքական գործիք։ Եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանից կարող է մնալ միայն «պատմական հիշողություն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
ՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին
Ամենադիտված