Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ն նախապատրաստում է էրդողան-Ալիև-Փաշինյան հանդիպում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցների ժամանակ պատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին վերաբերող հարցերին, միշտ պետք է որոշակի կոնկրետ գործողություններ ակնկալել, գրում է iarex.ru-ն։

Նախկինում նա հայտարարել էր փետրվարի 28-29-ը Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և դրան պետքարտուղար Անտոնի Բլինկենի մասնակցության մասին, որտեղ ակնարկվել էր  խաղաղության համաձայնագրի կնքման գործընթացում ԱՄՆ-ի «հատուկ առաքելության» մասին։ Դրանից հետո ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն էր մարտի 18-ին այցելել Ադրբեջան, որտեղ բանակցություններ էր վարել արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով Բաքվի դիրքորոշումը, այսպես կոչված, «բաց հարցերի» վերաբերյալ։

Ապրիլի 5-ին էլ Բրյուսելում նախատեսված է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև։

Եվ հիմա Միլլերը կրկին ասել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ յուրաքանչյուր փոխգործակցության ժամանակ մեր նպատակն է խրախուսել նրանց լուծել իրենց տարաձայնությունները և հասնել կայուն խաղաղության համաձայնագրի»:

Բաքվի փորձագետների կարծիքով նման ինտրիգային արտաքին ֆոնի պայմաններում ԱՄՆ-ը «նախապատրաստում է Փաշինյանի և Ալիևի հանդիպում իր միջնորդությամբ»: Երևանը հեռանում է Ռուսաստանից, փաստացի վատացնելով հարաբերությունները նրա հետ։ Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա կտրուկ դժգոհություն է հայտնում Երևանի հետ խնդիրների լուծման ԵՄ վերաբերմունքից:  

Եվ չնայած Բլինկենը Բեռլինում ասել է, որ ԵՄ-ին դիտարկում է որպես «բանակցային գործընթացի մշտական մասնակից», ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, նպատակաուղղված է հայ-ադրբեջանական բանակցություններում գլխավոր մոդերատորի դերին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրապարակայնորեն հնչեցված վերջին հակասությունները վերաբերում են ութ փոքր գյուղերին, որոնք խորհրդային տարիներին եղել են ադրբեջանական անկլավներ Հայաստանում:

Բաքուն մտադիր է վերականգնել «խորհրդային դասավորությունը», որին դեմ էր Հայաստանը, քանի որ այդ գյուղերը, չնայած մասամբ ամայացած են, բայց գտնվում են Հայաստանի հյուսիսային և հարավային շրջանները կապող ռազմավարական ճանապարհների, ինչպես նաև՝ Վրաստան ու Իրան տանող մայրուղիների վրա։ Այժմ իրավիճակը փոխվում է, հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ Փաշինյանը զգուշացրել է կառավարությանը, պատգամավորներին և գլխավոր շտաբի պետին, որ պատրաստվում է «մոտ ապագայում չորս գյուղ վերադարձնել Ադրբեջանին»։ Այդ քայլը Բաքվում գնահատում են որպես «հայ-ադրբեջանական կարգավորման առանցքային հարցերի շուրջ պաշտոնական Երևանի «մեռյալ կետից» շարժ»։

Երևանում փորձագետները իրադարձությունների այդ ընթացքը որակում են որպես «Երևանի դեպի Արևմուտք ուղղվածության ակտիվացում»։ Նշվում է, որ կողմերը փակ բանակցություններ են վարում տարբեր մակարդակներով, վերջին հանդիպումը տեղի է ունեցել խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ, որը երկու երկրների միջև շփման այնքան էլ հաճախակի հանդիպվող ձևաչափ չէ։

Այդ առնչությամբ Բաքվի փորձագետ Ռովշան Իբրահիմովը ենթադրում է, որ ԱՄՆ միջնորդությամբ նույնիսկ Ալիև-Փաշինյան-Էրդողան եռակողմ հանդիպումն է հնարավոր՝ «փաթեթային համաձայնագրի» ստորագրման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նպատակներով: Այդ ձևաչափով ակնկալվում է նաև սահմանների սահմանազատման խնդիրների լուծում։

Ըստ Իբրահիմովի, միայն նման համատեքստում կարելի է ընկալել կողմերի այն հայտարարությունները, թե «երկրները բավականին մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

Ավելին, չի կարելի բացառել, որ Բաքուն կարագացնի իր հիմնական նպատակի իրագործումը` Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ (Հայաստանի տարածքով): Բայց այդ դեպքում պետք է խոսել ամերիկյան, այլ ոչ թե ֆրանսիական սցենարի իրականացման մասին, որը կենտրոնացած է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հետ առճակատման վրա։

Փորձելով ընդլայնել իր ազդեցության գոտին թե՛ Հայաստանի, թե՛ Ուկրաինայի վրա, Ֆրանսիան ակնհայտորեն չի հաշվարկել սեփական ուժը և զգալիորեն մեծացրել է ռազմական վտանգները։ Ի դեպ, ըստ առկա տեղեկությունների, այդ հարցը կքննարկեն մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Էրդողանը՝ նրա ԱՄՆ այցի ժամանակ։

Պատահական չէ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ անհրաժեշտ է «արգելափակել ուկրաինական ճգնաժամի տեղափոխումը Արևելյան Եվրոպա և Սև ծովի տարածաշրջան»։

Թեհրանն առաջինն է զգացել, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորության ռիսկային փոփոխություն է սպասվում: Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «հանկարծ» ասել է, որ այս տարի հնարավոր է «3+3» խորհրդատվական հարթակի նոր հանդիպում և հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում տեղի է ունեցել արտգործնախարարների հանդիպում «3+3» ձևաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Նշենք, որ «3+3» ձևաչափով հանդիպումների հիմնական նպատակներից է տարածաշրջանային խնդիրների լուծումը տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, քանի որ Կովկասից դուրս գտնվող ուժերը տարածաշրջանում կայունություն չեն բերի: Գալիս է որոշումների ու գործողությունների պահը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ»
Ամենադիտված