Մբապեն կարող է մտափոխվել և մնալ ՊՍԺ-ում․ Լուիս Էնրիկե
ՍՊՈՐՏ«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կորցնում հույսը, որ Կիլիան Մբապեն կմնա ակումբում՝ չնայած մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողի հեռանալու մասին լուրերին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մբապեն ՊՍԺ-ին ասել է, որ կհեռանա ակումբից, երբ իր պայմանագրի ժամկետը լրանա մրցաշրջանի ավարտին, և սպասվում է, որ «Ռեալին» կմիանա անվճար հիմունքներով: Սա դեռևս չի հաստատվել կողմերից ոչ մեկի կողմից, և Էնրիկեն կարծում է, որ հավանականություն կա, որ 25-ամյա խաղացողը կմնա փարիզյան ակումբում:
«Ես դեռ հույս ունեմ, որ Կիլիանը կփոխի իր միտքը: Այս պահին նա ոչինչ չի ասել, հնարավոր է մտափոխվի։ Եկեք պատկերացնենք, որ այս մրցաշրջանում մենք նվաճում ենք բոլոր չորս տիտղոսները, և Կիլիանը վերջին րոպեին որոշում է կայացնում… որոշում, որ նա մնում է Փարիզում: Ինչո՞ւ ոչ: Տեսնենք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Goal-ը: