Քյոլնը ոչ-ոքի է խաղացել, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
ՍՊՈՐՏ«Աուգսբուրգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Քյոլնի» հետ Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում՝ 1-1։
Տանտերերի կազմում 18-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արնե Մայերը։ Դեյվի Սելկեի դիպուկ հարվածի շնորհիվ հյուրերը հավասարեցրեցին հաշիվը․ գոլային փոխանցում կատարեց Սարգիս Ադամյանը։
«Աուգսբուրգն» ունի 36 միավոր և Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ «Քյոլնը» 19 միավորով 17-րդ տեղում է։
Հայ ֆուտբոլիստն արդյունավետ հանդիպում անցկացրեց Բունդեսլիգայի երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում Ադամյանը գոլի հեղինակ դարձավ «Լայպցիգի» հետ խաղում։