Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուս սահմանապահները խանգարում են Փաշինյանին` գրկաբաց ընդունել թուրքերին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառուսական տրամադրությունների ֆոնին` Հայաստանի իշխանությունները որոշել են 2024 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի ԱԱԾ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ, ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի` հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին խոսք չկա,- գրում է svpressa.ru-ն։

Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Մի՞թե սա հերթական ցուցադրական հակառուսական քայլ է, որը շարունակություն չի ունենա։ Իսկ գուցե կա ա՞յլ նպատակ։

Եվ հետո, Ռուսաստանին ինչու՞ է հետաքրքրում այնտեղ կան, թե չկան սահմանապահներ։ Ինչո՞ւ են ընդհանրապես 90-ականների սկզբին այնտեղ սահմանապահներ ուղարկել։ Ծածկելու հայերի թիկո՞ւնքը` պաշտպանելով Թուրքիայից։

«Դա ավելի շուտ արտացոլում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հատուկ դերը հետխորհրդային տարածքում, երբ Մոսկվան մի շարք երկրներում պահպանեց որոշակի գործառույթներ, որոնք նախկինում իրականացնում էր միութենական կենտրոնը,- բացատրել է «Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության» վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- որոշ նմանություններ կարելի է տեսնել ռուս սահմանապահների դերի մեջ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի պաշտպանության գործում մինչև 2005 թվականը։ 1990-ականներին նախկին ԽՍՀՄ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների ներկայության հաստատման փաստարկներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային պետությունների հետ Ռուսաստանի անհրաժեշտ մակարդակով սահմանի ստեղծումը կպահանջեր լուրջ ծախսեր հենց Ռուսաստանի համար: Բացի այդ, դա, իհարկե, եղել է Հայաստանում Մոսկվայի ազդեցության գործիքներից մեկը»։

«svpressa.ru».- 30 տարվա ընթացքում նրանք արդեն պատրա՞ստ են իրենց պաշտպանել։ Թե՞ սահմանապահներին Ռուսաստան վերադարձնելու փորձը զուտ քաղաքական քայլ է, իսկ իրականում նրանց փոխարինող չկա։


- Կարելի է նշել, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած` «Հայաստանի բարեկամների ցանց» խումբը զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, խորհուրդ է տվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության աշխատակիցներին գործուղվել հայ սահմանապահների հետ համատեղ աշխատանքի սահմանային անցակետերում: Հասկանալի է, որ նման առաջարկը, ի թիվս այլ բաների, կապված է Հայաստանի վրա արևմտյան խաղացողների ազդեցությունն ուժեղացնելու և Երևանին սահմանային անվտանգության որոշ երաշխիքներ տալու ցանկության հետ։ Բայց անուղղակիորեն դա նաև արտացոլում է արևմտյան քաղաքական գործիչների այն ընկալումը, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու սեփական հնարավորություններն այս պահին կարող են բավարար չլինել։

«svpressa.ru».- Հայաստանի համար իմաստ ունի՞ պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք կարծես թե հաշտվել են...

- Նախկինում նկատվում էր լարվածության որոշակի նվազում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Երևանը պատրաստ է այդ սահմանը բաց թողնել այնպես, ինչպես օրինակ ԵՄ երկրների միջև է։

«svpressa.ru».- Մեզ համար ի՞նչ նշանակութուն ունի մեր ներկայությունը կամ Հայաստանի սահմաններից հեռանալը։

- Դա, ի թիվս այլ բաների, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկն է։

«svpressa.ru».- Կա՞ զգացողություն, որ Փաշինյանը միտումնավոր է մերկացնում սահմանը և ցանկանում է հակամարտություն հրահրել, որում Ռուսաստանը որևէ կերպ չի կարող օգնել, որպեսզի մեղադրի նրան ոչ պիտանի լինելու մեջ, հանի ռազմաբազան և դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կօգտվե՞ն արդյոք Բաքուն և Անկարան ստեղծված իրավիճակից։

- Ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերանայել «խաղի կանոնները» հօգուտ իրեն և ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ քաղաքական սակարկություններում։ Բայց դա չի նշանակում, որ նա կենտրոնացած է Ռուսաստանի հետ անհապաղ արմատական խզման վրա։ Նման մարտավարության դրսևորումներից է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արված հայտարարությունը առ այն, որ «մեծ կասկածներ» կան, որ ռուս սահմանապահները ակտիվորեն կգործեն Անկարայի և Երևանի միջև հիպոթետիկ հակամարտության դեպքում, բայց միևնույն ժամանակ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսք չկա:

«Շատ դժվար է տրամաբանություն գտնել Հայաստանի իշխանությունների գործողություններում` ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, - նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,- զգացմունքներն ու զայրույթը ճնշել են այդ պետության հանրային քաղաքականությունը, և պատերազմում վերջին պարտությունը սառը ցնցուղի դեր չի խաղացել։ Անխոս, Ռուսաստանը միշտ էլ եղել է հայկական պետության երաշխավորը, իսկ ներկայիս Հայաստանի հողերում հայկական մեծամասնության ի հայտ գալը Ցարական Ռուսաստանի միտումնավոր քաղաքականությունն էր։ Թուրքիան Հյուսիսատլանտյան աշխարհի մի մասն է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը այդ կողմից ճնշումը կանխելու փորձ է։ Ավելին, Ադրբեջանը հայկական պետության կողմից բաժանված է երկու անկլավների, և եթե այդ պատնեշը վերանա, ապա Թուրքիան կարող է ելք ստանալ դեպի Կասպից ծով, իսկ հետո ավելի հեռու՝ Թուրանի գոտի, մինչև Ղազախստան։ Իհարկե, Ռուսաստանի շահերից է բխում ՆԱՏՕ-ի և իր ամբիցիաները չթաքցնող Թուրանական աշխարհի առաջնորդի մուտքը դեպի իր սահմանները: Ճիշտ է, Հայաստանին իր կամքին հակառակ պաշտպանելը չափազանց դժվար է. Հայաստանը տարածաշրջանում ունի մեկ հետևողական դաշնակից, և դա Իրանն է, որի համար Ադրբեջանի հզորացումը մահվան պես մի բան է։ Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանան փոխարինել ռուսական ուժերին, որոնք արդեն ալերգիա են առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Լափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ» ՀՀ անկախության տոնին պարգեւներ եւ կոչումներ կշնորհվեն. որեւէ ընդդիմադիր կամ այլախոհ հրավիրված չէ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում փոշմանել են. չեն ուզում ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին հարեւան դառնալ․ «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է․ «Ժողովուրդ» Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը
Ամենադիտված