Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


40+10 հազարական դրամ աջակցություն կստանան նաև Արցախից տեղահանված անձանց ընտանիքում նոր ծնվող երեխաները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարց ու պատասխանի ձևով ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց 40+10 հազար աջակցության ծրագրի մանրամասները․

ՀԱՐՑ։ Ի՞նչ պայմաններով և ի՞նչ ժամկետով է նախատեսվում իրականացնել 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Կառավարությունը 9 ամիս ևս կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին՝ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով ընտանիքի յուրաքանչյուր անդամին վճարելով ամսական 40+10 հազար դրամ: Եթե մինչ այդ Դուք արդեն իսկ օգտվում էիք աջակցության այս ծրագրից, ապա 2024 թվականի ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ կշարունակեք ստանալ ամսական աջակցությունը․ ընդ որում, 40+10 հազարական դրամ աջակցություն կստանան նաև Ձեր ընտանիքում նոր ծնվող երեխաները։

Ծրագիրը կիրականացվի մինչև տարեվերջ, որից հետո, կվերանայվեն ծրագրի պայմանները՝ սահմանելով իրավիճակից բխող առաջնահերթություններ։ 40+10 հազար դրամ ծրագիրն այս պահին նույն ձևաչափով շարունակելը նպատակ ունի օգնել ընտանիքներին հոգալու իրենց կեցության ծախսերը՝ միաժամանակ ստեղծելով հնարավորություն, որ վերջիններս ձեռք բերեն աշխատանք և ունենան կայուն հեռանկար Հայաստանում։

ՀԱՐՑ։ Նոր փոփոխությամբ ընդլայնվել է ծրագրի շահառուների շրջանակը, ովքե՞ր այսուհետ կկարողանան օգտվել ծրագրից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Պահպանելով 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիմնական պայմանները՝ միաժամանակ ընդլայնվել է շահառուների շրջանակը, մասնավորապես՝ եթե մինչ այժմ ծրագրից կարող էին օգտվել միայն 2023 թ․-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, ապա ապրիլ ամսվանից սկսած ծրագրից կարող են օգտվել նաև 2020 թ․-ից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների այն անդամները, որոնք չեն հանդիսանում Կառավարության 2022 թ․ որոշմամբ ՀՀ-ում իրականացվող բնակարանային ծրագրի շահառու։

Նոր փոփոխություններով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները կամ բոլոր այն մինչև 18 տարեկան երեխաները, որոնց դրամական աջակցություն նշանակելու դիմումը ներկայացրած ծնողը (խնամակալը/հոգաբարձուն) հանդիսանում են միջոցառման շահառու։

ՀԱՐՑ։ Արդյոք փոփոխություններից հետո կա՞ անհրաժեշտություն նոր դիմում ներկայացնելու։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այն հայրենակիցները, ովքեր մինչ այժմ օգտվում էին 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեն։ Համակարգն ամեն ամիս կստուգի նրանց տվյալնների համապատասխանելիությունը ծրագրի պայմաններին, և տվյալները կուղարկվեն վճարման։

Նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն կլինի ծրագրում ընդգրկված շահառուների նոր խմբի դեպքում։ Նրանց դիմումներն առցանց եղանակով կընդունվեն ապրիլի 15-ից հետո։

ՀԱՐՑ։ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի համար որպես նախապայման դիտարկվում է 100 հազար դրամ աջակցությունը ստացած լինելու հանգամանքը․ նրանք, ովքեր առայժմ չեն ստացել այդ աջակցությունը, արդյոք կարողանալու են օգտվել այս ծրագրից։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, եթե Դուք առայժմ չեք ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը և Ձեր դիմումը շուրջ 350 դիմումների շարքում քննվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից, ապա Ձեր դիմումի քննության ավարտից հետո Դուք կստանաք ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը, այնպես էլ 50 հազար դրամ աջակցությունը՝ նախատեսված առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար։ Դուք կկարողանաք օգտվել նաև կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով վճարվող 40+10 հազար դրամ ծրագրից՝ սկսած հոկտեմբեր ամսից, բնականաբար, եթե համապատասխանեք այս ծրագրով նախատեսված մյուս պայմաններին ևս»։

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված