Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե, չեն սիրում «փոխզիջում» բառը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս օրերին բավականին ագրեսիվ քարոզչություն է ծավալել՝ նպատակ հետապնդելով արդարացնել Հայաստանի տարածքը թշնամուն նվիրելու իր կործանիչ մտադրությունը, եթե կուզեք՝ որոշումը: Փաշինյանը մե՛կ անձամբ է մեկնում Տավուշ ու, սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը պատերազմով ահաբեկելով, հայտարարում, թե պետք է այդ գյուղերի մերձակա տարածքները զիջել, հենց այնպես նվիրել թշնամուն, մե՛կ այդ թեզերը գեներացնում է իր քպականների հետ մարզային հանդիպումների ժամանակ, մե՛կ նրա «զինակիցներն» են նույն բաները հայտարարում:

Հետո Փաշինյանը նենգախեղված մոտեցումներով հայտարարում է, թե այն, ինչ ցանկանում է նվիրել թշնամուն, հայկական տարածքներ չեն ու երբեք հայկական չեն էլ եղել: Բայց հարցն այս դեպքում Փաշինյանի ու նրա «առաջին պլանի» ներկայացուցիչների ընթացիկ մանիպուլ յացիաները չեն միայն: Դրանք՝ իրենց հերթին, և դրանց, մեծ հաշվով, ամենօրյա ռեժիմով անդրադառնում ենք: Մեծ հաշվով, Տավուշի մարզի մի զգալի հատված թշնամուն նվիրելու փաշինյանական մտասևեռման առանցքային ու, արդեն շատ-շատերի համար բացահայտ առանցքային նպատակը Հայաստանի զինված ուժերի ամենից պաշտպանված և ուժեղ բնագծերից մեկը ջախջախելն է, թշնամու հետագա առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:

Ի լրումն, դրա հետևանքով թշնամին Տավուշի մարզը կվերածի կտրտված «անկլավների»՝ դրա ամբողջ ծանր հետևանքներով: Մի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանից ու նրան երկրորդող նիկոլփաշինյաններից շարունակ միայն զիջելու, հանձնելու, տալու մասին է հանրությունը լսում: Ինչպե՞ս բնորոշել սա: Այս հարցում, կարծում ենք, մեզ անուղղակիորեն «կօգնի»... Նիկոլ Փաշինյանը: Ահավասիկ, 2016 թվականի օգոստոսի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ ԱԺ պատգամավոր) ուղիղ միացման ընթացքում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով: Չենք ափսոսա թերթի տարածքը և կմեջբերենք 2016-ի «մատոռով» Նիկոլ Փաշինյանի խոսքի այս հատվածը. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլ յացիայի, համենայն դեպս, այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:

Առհասարակ, նախքան 2018 թվականը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպականները մի այլ կարգի «վատանում» էին, երբ այն ժամանակվա իշխանություններն, օրինակ՝ արտաբերում էին «փոխզիջում» բառը: «Նախահեղափոխական» նիկոլականները այդ ժամանակ դիրքավորվում էին որպես երդվյալ «ոչմիթիզական», հեգնում էին՝ «ինչ փոխզիջում-մոխզիջում...»: Թեպետ, ինչո՞ւ նկարագրենք, եթե կարելի է պարզապես մեջբերել արձանագրված ելույթներից հատվածներ: Խնդրեմ, հիացեք. «Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել էն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է քննարկել և ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 24ին տված հարցազրույցում:

Տեսնո՞ւմ եք, նա «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից ուզում էր արմատախիլ անել: Բայց դառնալով իշխանություն, արմատախիլ արեց «հաղթանակ», «ազատագրում», «Արցախ», «տոն», «ուրախություն» բառերը, արմատախիլ արեց հայությանը Արցախից, իսկ հիմա էլ, ըստ էության, ուզում է հայությանն արմատախիլ անել Տավուշից: Դե, չի՛ սիրում նա «փոխզիջում» բառը: Ավելին. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թ. մարտի 30-ին, մամուլի ասուլիսում:

2018 թ. իշխանազավթման օպերացիայի հետևանքով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին նույնպես ասել է նույնը. «Փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է»: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ: Ճիշտ է՝ զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է ու պատրաստվում է էլի զիջել ու զիջել: Ըստ որում՝ միակողմանիորեն, հաճախ՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմակայության, տալիս է ու տալիս, և այդ զիջողականության վերջը չի երևում: Այսինքն, ինչ-որ առումով անկեղծ էր «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անելու իր մտադրության մեջ. այդպես էլ արեցին, որովհետև փաստացի իրենց համար միակ ընդունելին, միակ կրեդոն ուղղակի զիջումներն են, միակողմանի հանձնելն ու տալը: Այո, թշնամուն միակողմանի զիջումներ անելու հարցում անհողդողդ ու հաստատակամ են, հետևողական ու կոշտ: Այնքան հետևողական ու կոշտ, որ թշնամու խոսույթը որդեգրած՝ գնում են հայ մարդկանց ահաբեկելու, թե ձեր գյուղերը տվեք, ձեր երեխաների կենսատարածքը ոչնչացրեք, ձեր ապրելու իրավունքը ուրացեք և ինչ ունեք-չունեք՝ տվեք, հակառակ դեպքում՝ թշնամին պատերազմ կսկսի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին
Ամենադիտված