Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը․ Միլլեր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԿոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, երկուշաբթի հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
«Մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և մարտական գործողությունների:
Շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար մի տարածաշրջանում, որտեղ բոլորի իրավունքները հարգվում են», - նշել է նա: