Բելինգհեմն այս մրցաշրջանում Լա Լիգայի առաջին խաղացողն է՝ 10+ գոլով և գոլային փոխանցումներով բոլոր մրցաշարերում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է այս մրցաշրջանում իսպանական Լա Լիգայի առաջին խաղացողը, ով կարողացել է դառնալ խփած գոլերի և գոլային փոխանցումների երկնիշ թվի հեղինակ՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։
Անգլիացին ունի 20 գոլ և 10 գոլային փոխանցում։ Նա նաև առաջին տեղն է կիսում Լա Լիգայի ռմբարկուների մրցավազքում Արտյոմ Դովբիկի հետ «Ժիրոնայից» և Անտե Բուդիմիրի հետ «Օսասունայից». երեք խաղացողներն էլ խփել են 16 գոլ։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» անցած ամառ 103 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։