Արտուշ Պոլեյանը՝ երիտասարդ վոկալիստների համառուսաստանյան մրցույթի մրցանակակիր
ՄՇԱԿՈՒՅԹԱրտուշ Պոլեյանը Նադեժդա Օբուխովայի անվան երիտասարդ վոկալիստների 11-րդ համառուսաստանյան բաց մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի:
20-ամյա Արտուշը Կուրսկից է, ունի հազվագյուտ ձայն (արական սոպրանո)։ Նա արժանացել է նաև հանդիսատեսի համակարանքի մրցանակին` միանգամից դառնալով ունկնդիրների սիրելին:
Նադեժդա Օբուխովայի անվան Համառուսաստանյան առաջին մրցույթի հաղթողը, Մարիինյան թատրոնի մեներգչուհի Եկատերինա Սեմենչուկը սահմանել է իր մրցանակը, որի հաղթողը ևս Արտուշ Պոլեյանն է: