Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շպագատը երկու աթոռի վրա. Ռուսաստանին փոխում են ԵՄ-ով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրն օգտագործում է արևմտյան բաղադրիչներ, այդ թվում՝ Հայաստանից ստացված, քանի որ կովկասյան այդ երկիրը մնում է Ռուսաստանի տնտեսության համար կարևոր լոգիստիկ կենտրոն,- ասել է Ավստրիական ռազմավարական հետազոտությունների և միջազգային համագործակցության ինստիտուտի տնօրեն Օլիվեր Ռուլովսը և ավելացրել, որ առայժմ դրան չեն խանգարում անգամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ գործողությունները, գրում է tsargrad.tv-ն։

Թվերն ինքնին խոսուն են։

Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներով գերմանական արտահանումը Հայաստան աճել է ավելի քան 165%-ով։

Միևնույն ժամանակ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ամերիկյան Silverado վերլուծական կենտրոնի զեկույցների համաձայն, Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով Ռուսաստան արտահանումն աճել 187%-ով։ 2023 թվականի ինն ամիսների ընթացքում հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է ևս 85%-ով, որից 80%-ը եղել է վերարտահանումը։

«Ոչ հաճելի արդյունք է, պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը փոխարինել է ԵՄ-ին որպես Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկեր: Հայաստանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանը ավելի փոքր երկրների միջոցով դիվերսիֆիկացրել, այսպես կոչված, ռազմական ապրանքների ներմուծումը, որոնք անհրաժեշտ են  զենքի արտադրության համար»,- գրել է ավստրիացի փորձագետը EuroNews-ում։

Ապրանքների այդ կատեգորիան, որը հայտնի է որպես «բարձր առաջնահերթության ընդհանուր ապրանք», ներառում է կիսահաղորդիչներ, կապի սարքավորումներ, սխեմաներ, համակարգչային այլ մասեր և որոշ էլեկտրական բաղադրիչներ:

Հայաստանն այդ ոլորտում ամենափոքր առևտրային գործընկերներից էր մինչև 2022 թվականը և  առևտրի ծավալը կազմում էր ընդամենը 860,000 եվրո, բայց Ուկրինայում պատերազի սկզբից հետո  արտահանման ծավալը եռամսյակում սկսել է կազմել 23,4 մլն եվրո։ Մոտ 2721 տոկոս աճը վկայում է այն մասին, որ Հայաստանն օգնում է Ռուսաստանին։

ԱՄՆ արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանը երրորդ կողմի միջնորդների կամ տարանցիկ կետերի հանգույց է Ռուսաստանի և Բելառուսի պատժամիջոցներից և արտահանման վերահսկողությունից խուսափելու համար: EuroNews-ի նյութում կասկածի տակ է դրել Հայաստանի և Վրաստանի դիրքորոշումները ուկրաինական պատերազմի վերաբերյալ այն բանից հետո, երբ երեք ինքնաթիռներ, որոնք պատկանում են Iran Air Cargo-ին, անգամ գտնվելով արևմտյան պատժամիջոցների տակ, իբր զինված անօդաչու սարքեր են տեղափոխել Ռուսաստան Երևանով և Վրաստանի օդային տարածքներով:

Թեև Հայաստանի իշխանությունները 2023 թվականի մայիսին մտցրել են Ռուսաստան էլեկտրոնային սարքերի արտահանման պարտադիր պետական լիցենզավորում (Միացյալ Նահանգների ճնշման պատճառով), դիտորդներն ասում են, որ դեռևս կասկածներ կան, թե արդյո՞ք այդ ընթացակարգն ընդհանուր առմամբ գործում է: «Արևմուտքի խնդիրն այն է, որ Ռուսաստանը շարունակում է շահեկան դիրքերում պաշտպանական արտադրության համար անհրաժեշտ ապրանքների մեծ ծավալներ ներմուծել», - նշել է ԵՄ-ի ավստրիացի փորձագետը։ Կիևի տնտեսագիտական դպրոցի և Էրմակ-Մակֆոլի պատժամիջոցների միջազգային աշխատանքային խմբի վերջին համատեղ ուսումնասիրության համաձայն 2023 թվականի առաջին տասը ամիսներին Ռուսաստան է ներմուծվել ավելի քան 22 միլիարդ դոլարի ռազմական նշանակության ապրանքներ, որը ընդամենը 10%-ով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից, այսինքն մինչև պատժամիջոցների կիրառումը։ Հետազոտության համաձայն, ներմուծման գրեթե կեսը կատարվում է այն երկրների ընկերություններից, որոնք իրականում աջակցում են Ուկրաինային:

Միայն ամերիկյան ընկերություններին բաժին է ընկնում ներմուծման 26%-ը, իսկ ԵՄ-ին՝ 6%-ը: Դա ցույց է տալիս, որ արտադրողները, ներառյալ ԵՄ և ԱՄՆ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Intel-ը, Texas Instruments-ը կամ Michelin-ը, բավարար ջանքեր չեն գործադրում հետևելու պատժամիջոցներին: Նրանց արտադրանքը դեռևս արտահանվում է Ռուսաստան երրորդ այնպիսի երկրների միջոցով, ինչպիսիք են Հոնկոնգը, Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, կամ ավելի փոքր երկրներ, ինչպիսին Հայաստանն է։

«Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո Երևանն ավելի ու ավելի է շրջվել դեպի Արևմուտք և վերջերս սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքին: Փոխարենը կովկասյան հանրապետությունը ընդամենը մի քանի օր առաջ ընդլայնված անվտանգության պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ»,-շարունակել է ավստրացին։

Մեկ այլ նշան, որ Հայաստանը լրջորեն է վերաբերվում ԵՄ-ին իր անդամակցությանը, այն է, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս ասել է, որ Երևանը ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Արևմուտքի հետ ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ լարվածության պայմաններում:

«Այս ֆոնին Բրյուսելը և Վաշինգտոնը ձգտում են ապահովել, որ Հայաստանի առևտրային քաղաքականությունն այլևս չխաթարի ԵՄ-ի և Միացյալ Նահանգների շահերը, որոնք Ուկրաինային աջակցում են հսկայական ֆինանսական և ռազմական ռեսուրսներով։ Ակնհայտ է, որ արևմտյան դաշնակիցների միջև կոորդինացումը և համապատասխան ռեսուրսների համախմբումը համահունչ պատժամիջոցների քաղաքականության համար շարունակում են կարևոր մնալ: Քանի որ դրանք դարձել են արևմտյան շատ պետությունների արտաքին քաղաքականության հիմնական գործիքը, նրանք այժմ պետք է ձգտեն փակել բացերը արտահանման վերահսկման քաղաքականության մեջ, բարձրացնել կորպորատիվ հաշվետվողականությունը, պայքարել երրորդ երկրների կողմից շրջանցման դեմ և ուժեղացնել արտահանման վերահսկողության համար պատասխանատու ինստիտուտները, իրականացնեն պատժամիջոցների հետ կապված արտահանման մոնիտորինգ: Բացառություններ չպետք է լինեն այն երկրների համար, որոնք օգտակար կլինեն Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում, նույնիսկ եթե նրանք լոբբի ունեն եվրոպական պետությունում։ Սա պետք է լինի պատժամիջոցների 14-րդ ուժեղացված փաթեթի նպատակը, որը ուղղված է դադարեցնելու Պուտինի սարսափելի պատերազմը»,- ամփոփում է Օլիվեր Ռուլովսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ամենադիտված