Այսօր ականների զոհ է դարձել ևս չորս ադրբեջանցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներում ականի պայթյունի զոհ է դարձել 350 ադրբեջանցի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության «X»-ի հրապարակման մեջ ասվում է.
«Այսօր ականների զոհ է դարձել ևս չորս մարդ։ Հայկական կողմի հրաժարումը ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց խոչընդոտում է ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ, ինչպես նաև Ադրբեջանի տարածքներում լայնածավալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացմանը և խաթարում խաղաղապահ գործընթացը տարածաշրջանում։ Միջազգային հանրությունը պետք է միավորի ուժերը՝ Ադրբեջանում ականների վտանգը վերացնելու համար»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում։