Ասես երկվորյակներ. Քիմ Քարդաշյանն ու Քայլի Ջեները կիսամերկ նկարահանվել են իրենց կոսմետիկայի գովազդում
ՎԻԴԵՈԱրեւմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ վաղուց նմանություն էին նկատում Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների ոճի, դիմահարդարման մեջ եւ նույնիսկ գործողություններում: Ասում են, որ Քայլիին շոու բիզնեսի համար պատրաստում են՝ որպես երկրորդ Քիմ:
36-ամյա հայուհին Twitter-ում հայտնել է քրոջ հետ համատեղ նախագծի մասին, որը գովազդում է իրենց սեփական՝ KW x Kylie կոսմետիկայի շարքը:
Ամենահետաքրքիրն այն է, որ տեսահոլովակում քույրերը ներկայացել են միանման կերպարներով, ընդ որում՝ կիսամերկ:
«Շուտով»,- տեսանյութը մակագրել է Քիմը: