Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պասպորտը դրեց ծոցին,գնաց»․ ադրբեջանի ԶՈՒ-ն իր տան պատշգամբում գնդակահարել է Հենրիխ Միրզոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020թ․ արցախյան պատերազմի օրերին 83-ամյա Հենրիխ Միրզոյանն ամեն օր Հադրութից ոտքով անցնում էր 7 կիլոմետր, գնում էր Նորաշեն գյուղի իր տուն, որպեսզի իր երկու կովերին կերակրի, իսկ հետո վերադառնում էր։ Հոկտեմբերի 4-ի առավոտյան Հենրիխ Միրզոյանը կրկին գնում է Նորաշեն, սակայն այդ օրը չի վերադառնում։ Հոկտեմբերի 9-ին գյուղ ներխուժած Ադրբեջանի զինված ուժերը իր տան պատշգամբում գնդակահարում են Հենրիխ Միրզոյանին։

Հենրիխ Միրզոյանը ծնվել է 1937 թվականին Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում։ 12 տարեկանում տեղափոխվել է Բաքու, սովորել այնտեղի արհեստագործական ուսումնարանում։ Մասնագիտությամբ սանտեխնիկ էր։ 1989 թվականին կնոջ հետ Բաքվի ջարդերից խուսափելու համար վերադառնում է Նորաշեն, սակայն կինը մեկ տարի անց սրտի հիվանդությունից մահանում է։ 1995 թվականին Հենրիխ Միրզոյանը Հադրութում ծանոթանում է Զինաիդա Ջավադյանի հետ։ Վերջինիս ամուսինը արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել է, իսկ դուստրը 1994 թվականին 11 տարեկան հասակում զոհվել է ավտովթարի հետևանքով։ Դստերից բացի Զինաիդա Ջավադյանը նաև որդի ուներ՝ 9-ամյա Շահենը։ 1995 թվականին Հենրիխ Միրզոյանն ու Զինաիդա Ջավադյանն ամուսնանում են, 1996թ․ ծնվում է նրանց  դուստրը՝ Հեղինեն։

Հենրիխ Միրզոյանն ու Զինաիդա Ջավադյանն իրենց զավակների հետ ապրում էին Հադրութում, սակայն Հենրիխ Միրզոյանը օրվա մեծ մասն անցկացնում էր Նորաշենի իրենց տանը և հենց այնտեղի հաշվառում ուներ։ Ամեն օրվա երեկոյան Հադրութից ոտքով գնում էր Նորաշեն, որ կերակրի իր կովերին, իսկ առավոտյան վերադառնում էր Հադրութ։ Այդպես է եղել նաև 44-օրյա պատերազմի օրերին։ Սեպտեմբերի 27-ից Հենրիխ Միրզոյանն ու Զինաիդա Ջավադյանը հրետակոծություններից պաշտպանվելու համար Հադրութի մյուս բնակիչների հետ պատսպարվում են ստորգետնյա ապաստարաններում, իսկ Շահենը որպես կամավոր մեկնում է առաջնագիծ։ 

Զինաիդա Ջավադյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ պատերազմի օրերին էլ ամուսինը ոտքով գնում էր Նորաշեն, կովերին կերակրում և վերադառնում, սակայն հոկտեմբերի 4-ին գնալուց հետո չվերադարձավ։ 

«Ամեն առավոտ գնում էր, իրիկունը՝ գալիս։ Ամսի 4-ին գնաց, բայց էդ օրը չեկավ։ Ես էլ մտածեցի՝ անձրև ա, սպասում ա կտրվի, որ առավոտյան գա։ Ամսի 5-ին սպասեցի, սպասեցի, մեռա հարցուփորձ անելով ծանոթներից, գյուղացիներից, ասում էին չի երևացել։ Ամսի 5-ին արդեն մեր էդ ապաստարանի ժողովուրդը ցրվել էր, նոսրացել էինք, մնացել էինք 5-6 կին։ Վարչակազմի ղեկավարն ասաց, որ գազելը եկել ա, ու պետք ա դուրս գանք, ստեղ կին չպետք ա մնա։ Մենք էլ ասում էինք՝ ու՞ր գնանք, մեր էրեխեքը կռվում են, մենք թողենք, գնա՞նք։ Վերջը, ամուսինս էդ օրն էդպես էլ չեկավ, մեզ էլ զոռով նստեցրին գազելները ու ուղարկեցին Երևան»,- հիշում է Զինաիդա Ջավադյանը։

Հոկտեմբերի 4-ից հետո այլևս ոչ մի նորություն չի եղել Հենրիխ Միրզոյանից, նա իր մոտ բջջային հեռախոս չի ունեցել, որպեսզի կարողանան կապվել հետը։ Հարազատները Կամիր խաչի միջոցով են փորձել որևէ տեղեկություն իմանալ, սակայն ոչինչ հնարավոր չի եղել պարզել, մինչև 2020-ի դեկտեմբերը։ Զինաիդա Ջավադյանի որդին՝ Շահենը, պատմում է, որը երբ Նորաշենում որոնողական աշխատանքներ են իրականացվել, ադրբեջանցի զինծառայողներից մեկը փրկարարներին հայտնել է, թե ինչ-որ մի տանը մահացած մարդու դի կա։ Դեկտեմբերի 20-ին փրկարարները մտել են տուն և պատշգամբում հայտնաբերել կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում ստացած մարդու մարմին։ Լուսանկարն ուղարկել են Շահենին, նա էլ հաստատել է, որ սպանվածը Հենրիխ Միրզոյանն է։ 

«Գնալուց առաջ ասեց՝ անձնագիրս ինձ տուր, կարողա մահանում եմ, որ հետո կարողանան ինձ ճանաչել։ Սիրտը զգում էր էլի, որ իրա հետ կարողա մի բան պատահի։ Պասպորտը դրեց ծոցագրպանը ու գնաց, այ տենց էլ իմացել ենք իրան։ Ասել էինք՝ գրպանը ստուգե՛ք։ Ստուգել էին, պասպորտը բացել ու տեսել, որ ինքն ա։ Էդ ժամանակ, որ ամուսնուս մահվան լուրը լսեցի, մեր աղջիկն էլ երեխա ունեցավ։ Ոնց որ մեկը մահ էր, մյուսն էլ ծնունդ, այ տենց համընկավ»,- ասում է Զինաիդա Ջավադյանը՝ ձեռքով ցույց տալով սենյակի կենտրոնում խաղացող փոքրիկ թոռանը՝ Արմենին։

Հենրիխ Միրզոյանին հուղարկավորել են 2021թ․ հունվարի 10-ին Ստեփանակերտում։

Չնայած որ մասնագիտությամբ սանտեխնիկ էր, Հենրիխ Միրզոյանը նաև Հադրութի շրջանում հայտնի երաժիշտ էր, դուդուկ, զուռնա և կլառնետ էր նվագում։ Կինն ասում է, որ ինքնուրույն է սովորել նվագել և Հադրութում տեղի ունեցող տարբեր տոնակատատարությունների ժամանակ մեծ ոգևորությամբ նվագում էր, սիրում էր մարդկանց ուրախություն պարգևել։ Բացի նվագելուց, Հենրիխ Միրզոյանը նաև թոնրագործ է եղել և շրջանի գյուղերի համար թոնիրներ է պատրաստել։

 

«Ինքը բազմաշնորհ մարդ էր։ 83 տարեկան էր, բայց էնքան առողջ էր, որ ասում էր՝ 100 տարուց ավել եմ ապրելու։ Ոչ մի հիվանդություն տեսած չկար։ Տեսքին նայեիր, չէիր ասի, որ էդ տարիքի ա, կմտածեիր հազիվ 60 լինի։ Ոտքով ամեն օր 7 կիլոմետր կտրում էր, Հադրութից հասնում էր Նորաշեն ու հետ էր գալիս, դրա համար էլ առողջ էր, ոտքերը շատ ամուր էին, չէր հոգնում»,- պատմում է Զինաիդա Ջավադյանը։

Հենրիխ Միրզոյանը շատ բարի մարդ է եղել, ինչպես Շահենն է ասում՝ բարության սիմվոլ։ Պատերազմի օրերին մի քանի անգամ դիմել է վարչակազմի ղեկավարին գյուղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար, Հադրութից հաց է տարել և տրամադրել հացի կարիք ունեցող իր համագյուղացիներին․

«Իրա մոտի վերջին հացը կտար հարևանին, ոչինչ չէր խնայում մարդկանց օգնելու համար։ Ինքը, մեկ ա, գիտեր, որ սաղ ժողովուրդը ցրվելու էր, տներն անտեր էին մնալու, բայց էնքան բարի էր, որ մինչև վերջին պահը գնում անասուններին կերակրում էր, որ սոված չմնան։ Թե չէ ինքը գյուղ չէր գնա, անասունների համար էր գնում-գալիս»,- հիշում է Հենրիխ Միրզոյանի կինը։ 

Թեպետ անձնագրով նրա անունը Հենրիխ է եղել, բայց նրան ծնողները մանկուց Սուրիկ են ասել, իսկ Հադրութում և Նորաշենում հայտնի է եղել, որպես «ձյաձ Սուրիկ»։ Զինաիդա Ջավադյանը կատակելով ասում է, որ նույնիսկ մայրը չի իմացել, որ որդու անունը Հենրիխ է:

«Եկել են բանակ տանելու, ասել են՝ Հենրիխ Միրզոյան, մայրն ասել է՝ մեր տանը Հենրիխ չկա։ Ամուինսս էնքան կատակասեր մարդ էր, ուտող-խմող, քեֆչի մարդ էր, որտեղ գնում էր, ընդեղ ուրախություն էր, ամբողջ Հադրութը իրան սիրում ու հարգում էր»,- ժպիտով հիշում է Զինաիդա Ջավադյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում բացի Հենրիխ Միրզոյանից ադրբեջանցիները սպանել են Նորաշեն համայնքի ևս 3 խաղաղ բնակչի։ Նրանցից Հմայակ Ավետիսյանի, ինչպես նաև հայր ու որդի Մինաս ու Եղիշե Հակոբյանների պատմություններին մենք արդեն անդրադարձել ենք։ «Հետքը» շարունակելու է ներկայացնել պատերազմի ընթացքում սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ամենադիտված