Ես կարող եմ մահանալ ամեն պահի. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների արդյունքներն իրեն բռնապետ չեն դարձնում:
CNN-ը մեջբերում է Էրդողանի խոսքերը:
«Ես իսկապես մահկանացու եմ, ամեն պահի կարող եմ մահանալ»,-ասել է Թուրքիայի նախագահը հաղթանակից հետո:
Էրդողանը պնդում է, որ իր քայլերն ուղղված են ոչ թե իր բարօրությանը, այլ բացառապես Թուրքիայի քաղաքական համակարգի կատարելագործմանը: Նրա խոսքով՝ այդ համակարգը Թուրքիայի դեմոկրատական պատմության մեջ փոփոխություն է մտցնում:
: