Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հրապարակվեցին «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են «գծագրում»: Մասնավորաբար, պետք է նշել, որ Հայաստանի քաղաքացիների գնահատման առումով Նիկոլ Փաշինյանն ունի պատմականորեն ամենացածր ցուցանիշը: Հարցվածների միայն 8 տոկոսն է նրա աշխատանքը «լիովին դրական» գնահատել, իսկ 47,1 տոկոսը՝ «ընդհանրապես բացասական»։

Եթե սրան գումարենք, որ հարցվածների մոտ 20 տոկոսն էլ «ավելի շուտ բացասական» է գնահատել, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի աշխատանքն «ընդհանրապես բացասական» էր գնահատել հարցվածների 31,3 տոկոսը, «լիովին դրական»՝ 16,2 տոկոսը։ Քաղաքացիներին հարց է տրվել, թե «ՀՀ ներկա իշխանությունները ունակ կլինե՞ն ՀՀ-ի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»: Այստեղ ևս խայտառակ պատկեր է. բացասական պատասխան է տվել 67 տոկոսը, և միայն 8,7 տոկոսն է միանշանակ դրական պատասխանել: Այս օրերին կարևորագույն թեմաներից մեկը կապված է Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետ՝ Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս բնակավայրերը:

Հարցման մասնակիցների 79,7 տոկոսն այս մոտեցումն ընդհանրապես ընդունելի չի համարել, ևս 7,8 տոկոսը «ավելի շուտ անընդունելի» է համարել: Այսինքն, չնայած Նիկոլ Փաշինյանն Ալիևի անունից սպառնալիքներ էր հնչեցնում ու վախեցնում պատերազմով, միևնույնն է, մեր քաղաքացիների 87,5 տոկոսը արմատապես դեմ է Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականությանը: Ի դեպ, այստեղ «փակագծերում» նշենք, որ երեկ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցում բացարձակ անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, թե իր երկիրը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա: Իհարկե, Ալիևի խոսքերին հավատ ընծայելու համար չափազանց միամիտ պետք է լինել, սակայն այստեղ ուշագրավ են Փաշինյանի «վախ ծախելու» հանգամանքն ու, ի հակադրություն դրա, մեր հասարակության հստակ դիրքորոշումը:

Հիշեցնենք նաև, որ թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կգնա, կխոսի մարդկանց հետ, կբացատրի իրավիճակը, ավելին՝ նույնիսկ այցելեց Տավուշ, սակայն, չնայած դահլիճային հանդիպման համար հատուկ ընտրված կազմին, շատ վատ ընդունելության արժանացավ։ Նրա այցին նախորդել էր «Հայաքվե» նախաձեռնության անդամների՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ ակցիաները Ոսկեպարում և Բաղանիսում, այնուհետև տարածաշրջան այցելեցին խորհրդարանական ընդդիմության և այլ ուժերի ներկայացուցիչներ ու անհատներ: Փաշինյանի հայտարարությունից և այս այցերից հետո սահմանամերձ այս գյուղերը յուրահատուկ դիմադրության օջախներ են դարձել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Դիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)
Ամենադիտված