Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն իր համար «ռազմավարական որոշում է կայացրել, որ ինքը չի հանձնվելու»: Հայտարարության ենթատեքստը, եթե այն կարելի է ենթատեքստ համարել, չափազանց թափանցիկ է: Գործնականում Փաշինյանը հայտարարեց, որ երբե՛ք, ո՛չ մի պարագայում ինքնակա՛մ իշխանությունից չի հեռանալու: Ինչ ուզում եք՝ արեք, չի՛ հեռանալու, և վերջ: Թեկուզ՝ մինչև Հայաստանի Հանրապետության վերջը:

Ըստ որում, Փաշինյանը կուսակիցների հետ նույն հանդիպման ժամանակ արած այդ հայտարարության ընթացքում նաև նկատում է. «Պետք ա նայել էն տարբերակը, որ կարող ա երկրի շահից բխո՞ւմ ա, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք էս ճանապարհը: Էդ էլ ա պետք դիտարկել: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ՝ ոչ: Այ, դա կլինի իսկական դավաճանություն»: Դեռ մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ընդգծված արհամարհական վերաբերվել հայոց լեզվին, նաև այն, որ նա հատուկ, ինչպես ինքը կասեր՝ խանդաղատալի վերաբերմունք ունի «դավաճան» և «դավաճանություն» բառերի նկատմամբ: Առաջնայինը այն շերտերն են, որ առկա են Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության հետ կապված: Նախ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է չհանձնվել կամ չհեռանալ իշխանությունից, որ ի՞նչ անի:

Տրամաբանորեն, պետք է ենթադրել՝ որոշել է չհեռանալ, որ շարունակի անել այն, ինչ անում է: Իսկ ի՞նչ է նա անում: Միակ բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ահա, արդեն տևական ժամանակ, այն է, որ խարխլում է Հայաստանի առանց այդ էլ թուլացրած պաշտպանական հնարավորությունները՝ թշնամական, ադրբեջանաթուրքական ակնհայտ դրսևորվող ագրեսիայի պայմաններում, քարոզում է Հայաստանի տարածքները հանձնել թշնամուն, ահաբեկում է ՀՀ քաղաքացիներին պատերազմով: Կարելի է ասել՝ պատերազմի սպառնալիքով փորձում է մարդկանց համոզել, որ համաձայնեն ցեղասպանական ոճրագործ թշնամուն հանձնել իրենց կենսատարածքը, պապենական հողերը, ամեն ինչ: Ստացվում է, որ Փաշինյանը որոշել է չհանձնվել, որպեսզի... շարունակի հանձնել:

Այսինքն՝ չի հանձնելու իշխանությունը, որպեսզի շարունակի թշնամուն հանձնել Հայաստանի տարածքները, գյուղերը և այդպես շարունակ: Ինչպես արեց Արցախի պարագայում: Ըստ էության, նրա այդ հայտարարությունը չհանձնվելով... հանձնելու «նուրբ արվեստի» փաթեթավորումն է: Երկրորդը, ինչ միանգամից ուշադրություն է գրավում, դավաճանության մասին նրա արտահայտությունն է: Բայց, մինչ այդ, նկատենք, որ նա ինքն է ասում, թե դիտարկել է նաև այն տարբերակը, որ իր հեռանալը («հանձնվելը») միգուցե երկրի շահից է բխում: Դժվար է ասել, թե Փաշինյանն այդ առումով ինչ ոլորուն վերլուծություններ է արել (եթե արել է), բայց իրողությունն ակնհայտ է. երկրի ու ժողովրդի շահից բխում էր, որ իր իսկ լեգիտիմացրած պատերազմում իր իսկ կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար ոչ միայն իշխանությունից, այլև քաղաքական ասպարեզից ընդհանրապես: Դա առնվազն թույլ կտար բանակցող փոխել, չհաշված մյուս հնարավորությունները: Բայց նա գերադասեց աթոռն ամեն գնով պահելու ճանապարհը և չհեռացավ ո՛չ 2020 թ. նոյեմբերի 10-ին, ո՛չ հետո:

Ավելին, վարչական ռեսուրսի չարաշահմամբ ու զանազան մանիպուլ յացիաներով «ինքնավերարտադրվեց» 2021-ին՝ էլ ավելի ամուր կառչելով վարչապետի աթոռից: Նա 2022-ի հոկտեմբերի 5-ին էլ «չհանձնվեց»՝ գերադասելով հաջորդ օրը Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ, Ֆրանսիայի ու Եվրամիության քավորությամբ, փաստացի թշնամուն հանձնել Արցախը, ինչը «գետնի վրա» ձևակերպվեց 2023-ի սեպտեմբերին: Նա էլի «չհանձնվեց»: Այս ամբողջ ընթացքում «չհանձնվողը» թշնամուն հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, Սև լճի մեծ մասը, ընդհանուր առմամբ, իրենց իսկ հայտարարություններով՝ մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք:

Հիմա «չհանձնվողը» որոշել է թշնամուն նվիրել Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի կենսատարածքը: Հիմա դավաճանության հիշատակման մասին: Ըստ Փաշինյանի, իր կողմից իշխանությունը թողնելը նույնն է, թե դավաճանության դիմի: Այսինքն, նրա ընկալմամբ, դա դավաճանություն կլինի: Հարց է ծագում՝ դավաճանություն ո՞ւմ հանդեպ: Հաստատ՝ ոչ Հայաստանի ու հայության, որովհետև նրա պաշտոնավարումն ուղղակիորեն հակասում է, եթե չասենք՝ ոտնահարում է Հայաստանի ու հայության կենսական շահերը: Գուցե 2021-ին իրեն «ձայն տված» մարդկանց հանդե՞պ:

Հազիվ թե, որովհետև նրանք քվեարկել են (եթե քվեարկել են) մի Փաշինյանի օգտին, որը խոստանում էր Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշում, խաղաղություն: Նրանք չեն քվեարկել Տավուշի օկուպացիա, Արցախի ուրացում, պատերազմ բերող Փաշինյանի օգտին: Հնարավոր է՝ իր պատկերացմամբ, դա դավաճանություն կլինի քպականների հանդեպ: Սա ամենահավանական տարբերակն է, հատկապես, որ նա դա ասել է հենց իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ: Բայց այս դեպքում էլ՝ հեռանալով՝ Փաշինյանը նրանց հասարակության մեջ վերադառնալու շանս կտա, իսկ իշխանությունից կառչած մնալով՝ ընդամենը կդարձնի գործակից, որոնք չունեն հետդարձի ճամփա:

Ի վերջո, Փաշինյանը հենց այնպես չի ասում՝ «ես կամ մենք հանձնվենք»: Նա իր կուսակիցներին պարզորոշ հասկացնում է, որ պատասխան պահանջելու են ոչ միայն իրենից, այլև կուսակիցներից: Առհասարակ, դա կոչվում է «կոլեկտիվ մեղք»: Նա դրա մասին խոսում է, որովհետև տեսնում է իր իշխանության թուլությունը, սպառվածությունը և նման մանիպուլ յացիաներով փորձում է համախմբել, «դուխ տալ» «յուրայիններին», որ արդեն, կարծես, այնքան էլ յուրային չեն: Ի դեպ, ինչպես հայտնի է, 2020-ի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Պուտինը համոզել է Ալիևին՝ դադարեցնել մարտական գործողությունները (այդ ժամանակ թշնամին դեռ Շուշին չէր զավթել): Բայց Փաշինյանը մերժել է այդ ռեալ հնարավորությունը, հայտարարել է, որ շարունակելու են կռվել: Հետո նա հայտարարեց, թե այդպես է վարվել, որպեսզի հետո իրեն չասեն՝ «դավաճան»...

Այսինքն, որպեսզի իրեն չասեն «դավաճան», նա չի համաձայնել պատերազմի դադարեցմանը, հայությունը շարունակել է ծանր կորուստներ կրել: Բայց ընդամենը 2 տարի անց նա համաձայնում է հանձնել Արցախը (ուրանում է Արցախը), կառչած է մնում իշխանությունից՝ այն թողնելը համարելով դավաճանություն: Իսկ ընդհանրապես, ուղղակի նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունից հեռանալը համարում է «հանձնվել»: Այդպիսով նա անուղղակիորեն ընդունում է, որ իր ընկալմամբ իշխանություն ունենալ-չունենալը իր համար կենաց-մահու հարց է: Դե ինչ, Փաշինյանը կայացրել է իր ռազմավարական որոշումը: Մնում է, որ հանրությունն ու քաղաքական ուժերը կայացնեն իրենց որոշումը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
Ամենադիտված