Ստանիսլավսկու անվան թատրոնի «Փոքր ողբերգություններ» ներկայացումը կցուցադրվի Սանկտ Պետերբուրգում
ՄՇԱԿՈՒՅԹԵրևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կներկայացնի ռեժիսոր Կարեն Ներսիսյանի «Փոքր ողբերգություններ» ներկայացումը։ Բեմադրությունը կներկայացվի ռուսական թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» խորագիրը կրող 26-րդ փառատոնի շրջանակներում, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Այս տարի փառատոնը նվիրված է ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 255-ամյակին։ Փառատոնը տեղի կունենա ապրիլի 3-9-ը։
Նշվում է, որ փառատոնի շրջանակներում իրենց ներկայացումները կներկայացնեն թատերական խմբեր 8 երկրներից՝ Հայաստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ռուսաստանից:
Փառատոնում նախատեսվում է լրացուցիչ ծրագիր, որի շրջանակներում կանցկացվեն քննարկումներ Ռուսաստանի առաջատար թատերական քննադատների կողմից ներկայացումների վերաբերյալ, կանցկացվեն վարպետության դասեր և դասախոսություններ մասնագետների կողմից, ստեղծագործական երեկոներ, որոնց ընթացքում գործընկերները կարող են փոխանակել մտքեր և առաջարկներ, ինչպես նաև քննարկել ապագայի համատեղ ծրագրերը: