Շագանակագեղձը մերսելու 6 կարևոր պատճառ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇագանակագեղձը փոքր գեղձ է տղամարդու վերարտադրողական համակարգոմ: Այն գտնվում է միզապարկից ներքև ուղիղ աղու դիմաց: Պատասխանատու է սերմանհեղուկի արտադրության համար: Շագանակագեղձի մերսումը մի շարք առավելություններ ունի: EnterTrainը ներկայացնում է շագանակագեղձի բուժիչ մերսման առավելությունները:
1. Լավացնում է արյան հոսքը
Արյան շրջանառության ուժեղացումը շագանակագեղձում մեծացնում է սերմնահեղուկի ծավալը: Դա նվազեցնում է իմպոտենցիայի մակարդակը: Այն նաև ուժեղացնում է սերմնաժայթքումը՝ սեքսն ավելի հաճելի դարձնելով: Ակտիվ շրջանառությունն ապահովում է գեղձի առողջությունը, մաքրում է այն և նվազեցնում է տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը:
2. Նվազեցնում է ցավը սերմնաժայթքման ժամանակ
Ցավոտ կամ անհարմար սերմնաժայթքման պատճառներից մեկը կարող է լինել շագանակագեղձի ուղում հեղուկի խցանումը: Շագանակագեղձի մերսումը վերացնում է խցանումը և ապահովում է շարժման հեշտությունը: Դա զգալիորեն նվազեցնում կամ ամբողջովին վերացնում է ցավը սերմնաժայթքման ժամանակ:
3. Մեղմացնում է դիուրեզը
Երբեմն շագանակագեղձի այտուցը կամ բորբոքումը կարող է հանգեցնել միզուկի լրիվ կամ ժամանակավոր խցանման՝ ազդելով մեզի հոսքի վրա: Թերապիան արդյունավետ է բորբոքման բուժման հարցում, ինչը հեշտացնում է մեզի հոսքը:
4. Կանխում է բարորակ հիպերպլազիան
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ 20%ը տառապում է էրեկտիլ դիսֆունկցիայով: Սա տղամարդկանց իմպոտենցիայի գլխավոր պատճառներից է: Շագանակագեղձի մերսումային թերապիան կօգնի հաղթահարել էրեկտիլ դիսֆունկցիան: Մեծամասամբ այս թերապիան առաջարկվում է բուժման մյուս մեթոդների շարքում, որոնցից են՝ դեղերը և իմպլանտները:
6. Պրոստատիտի բուժում
Պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է: Հակաբորբոքային դեղամիջոցները, հակաբիոտիկները, վիրաբուժությունը պրոստատիտի բուժման մեթոդներից որոշներն են: Շագանակագեղձի մերսումն անհրաժեշտ է որպես թերապևտիկ բուժման մաս, այն օգնում է հաղթահարել հիվանդությունը:
Անհրաժեշտ է իմանալ՝ Թեև շագանակագեղձի մերսումը դրական արդյունք է տալիս ոչ մեծ թեմատիկ հետազատությունների դեպքում կամ էպիզոդիկ բնույթով, կարևոր է իմանալ, որ էներգետիկ մերսումը կարող է վատացնել վիճակը:
Միայն պրֆեսիոնալը կարող է արդյունավետ մերսում անել, հակառակ դեպքում՝ դա կարող է հանգեցնել վերարտադրողական համակարգի լուրջ վնասման:
Էլեկտրոնային մերսիչի օգտագործումը առանց որակյալ ուսուցման նույնպես կարող է աղետալի հետևանքներ ունենալ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrainը