Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ԵՄ ղեկավարությանը կոչ է անում աջակցել արցախահայության հավաքական ապրելու իրավունքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապպետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը նամակով դիմել է Եվրոպական միության ղեկավարությանը՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։ Այս մասին հայտնում է «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը։

Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ՝ մենք դիմում ենք ԵՄ ղեկավարությանը՝ ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայ բնակչությանը Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բնակարանային արժանապատիվ պայմաններով ապահովման համար՝ մինչև պաշտպանության միջազգային մեխանիզմների երաշխավորումը, որոնցով հնարավոր կլինի ապահովել նրանց հավաքական վերադարձն Արցախ: Զուգահեռներ տանելով 1988թ․ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին հաջորդած միջազգային բնակարանաշինական նախագծերի հետ, հարթակը նաև հուշում է, որ նմանատիպ նախաձեռնությունները կարող են միջնաժամկետ լուծում տալ՝ կանխելով հազարամյա մշակույթի ոչնչացումը:

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակն ընդգծում է Եվրոպական միության դերը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմնական միջնորդ, երբ 2021 թ․ բանակցային գործընթացն առաջնորդում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: Նամակում ասվում է, որ թեև ԵՄ-ն շարունակաբար ընդունում էր Արցախի հայության մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այնուամենայնիվ ԵՄ ղեկավարությունը հաճախ շեշտում էր Արցախահայության «ինտեգրման» կարևորությունը Ադրբեջանում և հանդես էր գալիս դրա օգտին, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը շրջափակման և սովամահության էր ենթարկում  նրանց և իրականացնում էր ռազմական ագրեսիա։ Հարթակը հղում է անում Եվրոպական խորհրդարանի  2023 թ․ հոկտեմբերի 5-ի բանաձևին, որն արտահայտում է «խորը դժգոհություն այն փաստի առնչությամբ, որ Եվրախորհրդարանի ահազանգերը Արցախի իրավիճակի և աղետալի հետևանքների ռիսկերի վերաբերյալ անտեսվել են Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի կողմից: Նամակի հեղինակները շեշտում են, որ անպատժելիությունը միայն քաջալերեց Ադրբեջանի հետագա կործանարար քաղաքականությունը»։

Նամակում նաև շեշտվում է․ «եթե ռուս խաղաղապահների անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին իրականացնել իր զազրելի հանցագործությունը, այնուամենայնիվ ԵՄ-ն նույնպես կրում է պատասխանատվության իր բաժինը վերը նշված պատճառներով։ Խոսքը չի վերաբերում Եվրոպական խորհրդարանին, որը պատվով կատարեց դերը որպես ժողովրդավարության պալատ և շարունակաբար անաչառ դիրքորոշում էր ցուցաբերում իրավիճակի վերաբերյալ»:

Նշվում է, որ Էթնիկ զտումների հետևանքով տասնյակ հազարավոր բռնի տեղահանված հայեր ապաստան են գտել ՀՀ-ում։ «Թեև Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել նրանց կարճաժամկետ կարիքները հոգալու ուղղությամբ, բայց և այնպես դրանք բավարար չեն արժանապատիվ կյանք ապահովելու համար: «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը երախտագիտությամբ է ընդունում ԵՄ կողմից մարդասիրական օգնության հատկացումը ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցելու համար։ Այնուամենայնիվ, այդ մարդասիրական օգնությունը լուծում է միայն կարճաժամկետ կարիքները: Փաստացի, արդեն մի քանի հազար արցախահայեր արդեն լքել են Հայաստանի Հանրապետությունը և չեն վերադարձել։ Սա իրական աղետ է։ Եթե իրավիճակը շարունակվի, ժամանակի ընթացքում արցախահայության ուրույն մշակույթը և բարբառները կվերանան»,- ասված է նամակում։

Հիշյալ նամակն ուղղված է Եվրոպական միության ղեկավարությանը` մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենին, ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվիեր Վարհելիին, ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամերի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ  Տոյվո Կլաարին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։ Նամակը հասցեագրվելու է նաև ԵՄ անդամ-պետությունների կառավարություններին, մասնավորապես այն երկրների կառավարություններին, որտեղ, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացուցչական մարմին ունի։

Լապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է ՔՊ-ում դժգոհ են Փաշինյանի կադրային քաղաքականությունից, Փաշինյանն էլ դժգոհ է ՔՊ-ից. «Հրապարակ»
Ամենադիտված