Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը ցանկանում է սաբոտաժի ենթարկել Փարիզի Օլիմպիական խաղերը. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը ապատեղեկատվական արշավ է իրականացնում՝ Փարիզի Օլիմպիական խաղերը սաբոտաժի ենթարկելու նպատակով։

Ինչպես հաղորդում է Փարիզում BBC-ի թղթակից Հյու Շոֆիլդը, ջրային սպորտի նոր օլիմպիական կենտրոնի բացման ժամանակ լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է միջամտել խաղերին, Մակրոնը պատասխանել է.
«Անկասկած, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում: Ամեն օր [Ռուսաստանը] պատմություններ է տարածում, թե մենք չենք կարող անել այս կամ այն, այնպես որ, այո, (խաղերը) սպառնալիքի տակ կլինեն»:
Չնայած ՄՕԿ-ը թույլ է տվել ռուս մարզիկներին մասնակցել 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին, նրանք կմրցեն չեզոք կարգավիճակով՝ առանց դրոշի կամ օրհներգի։
Բացի այդ, նրանց նկատմամբ կիրառվելու են լրացուցիչ պահանջներ՝ ոչ մարզիկները, ոչ էլ նրանց մարզչական խմբի անդամները չպետք է ակտիվորեն աջակցեն ռուսական ներխուժմանը Ուկրաինա:
Այս որոշումը վերաբերում է նաև բելառուս մարզիկներին, ովքեր հանդես են գալիս անհատական ​​կազմով։ Նախկինում ռուս մարզիկներին արգելված էր մասնակցել Օլիմպիական խաղերին, արգելքը մնում է ուժի մեջ այն թիմերի համար, որոնք պաշտոնապես ներկայացնում են Ռուսաստանը և Բելառուսը:
Ֆրանսիական իշխանություններն ասում են, որ Ռուսաստանը վերջերս ուժեղացրել է իր քարոզչությունը օգտագործելով կեղծ սոցիալական ցանցերի հաշիվներ՝ լուրեր և ապատեղեկատվություն տարածելու համար:
Ֆրանսիական կողմը կարծում է, որ հենց ռուսական հատուկ ծառայություններն են կանգնած հոկտեմբերի 7-ին Փարիզում տեղի ունեցած ակցիայի հետևում, երբ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, Դավթի աստղերը հայտնվեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի շենքերի պատերին։ Սա ֆրանսիական հասարակության մեջ պառակտում ստեղծելու փորձ էր:
Իսկ Մոսկվայում ստեղծված Portal Kombat քարոզչական կայքերի ցանցը մեղադրվում է այնպիսի կեղծիքներ տարածելու մեջ, ինչպիսիք են պնդումները, թե ֆրանսիացի վարձկաններն արդեն ծառայում են Ուկրաինայում, և Մակրոնը չեղարկել է այցը Կիև՝ իբր տեղեկանալով իր դեմ մահափորձի մասին։ 
Էմանուել Մակրոնը նաև մեկնաբանել է չորեքշաբթի օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը։
Մակրոնի խոսքով՝ զանգի պատճառը Ֆրանսիայի ստացած գաղտնի տեղեկությունն է, որը կարող է օգնել ռուսական կողմին ավելին իմանալ Crocus City Hall-ի վրա հարձակման կազմակերպիչների մասին։
Այս զրույցից հետո Լեկորնուն ասաց, որ իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է, որ Ֆրանսիան անհանգստացած է հարձակումը Կիևի հետ կապելու Ռուսաստանի փորձերով, ինչի համար որևէ ապացույց կամ փաստ չկա։
Շոյգուն, ըստ ֆրանսիացի նախարարի, պնդել է, որ «տեղեկություններ կան ահաբեկչության կազմակերպման մեջ ուկրաինական հետքի մասին»։
«Ծիծաղելի է, որ ասում են, թե սրա հետևում կանգնած է Ֆրանսիան կամ Ուկրաինան»,- ասել է Մակրոնը՝ ռուսական կողմի խոսքերն անվանելով տարօրինակ և սպառնալից։
Անդրադառնալով Օլիմպիադային՝ Մակրոնն առաջին անգամ հաստատել է, որ ահաբեկչական սպառնալիքի դեպքում իշխանությունները խաղերի բացման արարողության այլընտրանքային ծրագիր կիրականացնեն։
Այս պահին եղած ծրագրերով բացումը նախատեսվում է հուլիսի 26-ին, Սենա գետի վրա՝ նավակներով, որպեսզի մոտ 300 հազար հանդիսատես կարողանա ափերից հետեւել արարողությանը։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ նման մեծ միջոցառման անվտանգությունն ապահովելը շատ դժվար կլինի։
«Մենք պատրաստ ենք, աշխատում ենք մի քանի սցենարների վրա։ Եթե ​​սպառնալիք առաջանա, մենք ունենք պահեստային տարբերակներ»,- ասել է Մակրոնը։

Մեքենան հայտնվել է Աղստև գետում․ կա 1 զոհ և 1 վիրավորԶոհված զինծառայողների ծնողներն Անկախության օրը կդիմավորեն ԵռաբլուրումԴիլիջանի ոլորաններում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչըՉպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները․ Արման ԹաթոյանԱմերիկան ու Ռուսաստանը կարող են Նիկոլից օրինակ վերցնել՝ տարածքներ հանձնեն, որ լավ ապրեն. Աշոտյան (տեսանյութ)Դատախազը պահանջեց Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին զրկել կոչումներից, 8 տարի ժամկետով ազատազրկել«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը ձերբակալվել էՌուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրացում․ ԼավրովԴիլիջան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետըՀՀ մտել է 1 տոննայից ավել կոկաին, բայց փաստաթղթերի մեջ 730 կգ է․ դուք պետք է որպես այսօրվա իշխանություն այնպես անեիք, որ ՀՀ տարածք կոկաին չմտներ․ Միհրան ՊողոսյանԱլեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդների աշխարհի առաջնությունումԹուրքիան և ԵՄ-ն պետք է համակարգված գործեն Կովկասում․ ՖիդանՀՀ-ն հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը․ Փաշինյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալինՀայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում արցախցիների հավաքական վերադարձի և այլ իրավունքների հարցերը բացակայում են, ինչն անթույլատրելի է․ Արցախի ՄԻՊՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ ԶելենսկիՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերՍպասվո՞ւմ է նոր համավարակ Հայաստանում․ Հարցը քննարկել են ԳԱԱ-ումՓաշինյանը ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդ է նշանակելՆախատեսվում է «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել ԹուրքիայումԸնտանիքի կյանքը խլած հիմնական կասկածյալը հայտնաբերվել էԱրթիկում, դեռևս անհայտ հանգամանքներում, «KamAZ»-ը կողաշրջվել է․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոցԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICOՊարզվել է 2 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է. ՔԿՆիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. ԱշոտյանԼիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբՀոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվելՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերըԵռաբլուրն այսօր (լուսանկարներ)Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)
Ամենադիտված