Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը մեծ է՝ կհերիքի բոլորին. Փաշինյանը աղետի եզրին է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին անհրաժեշտ է վերահսկողություն` Հայաստանի տարածքի 40 կիլոմետրանոց հատվածի վրա, իր էքսկլավի՝ Նախիջևանի հիմնական մատակարարումները ապահովելու համար: Գրեթե կես միլիոն ադրբեջանցիներ են ապրում այդ տարածքում, որը գտնվում է Հայաստանի և Իրանի միջև, իսկ Թուրքիայի հետ կապված է միայն մի բարակ շերտով, գրում է Dzen.ru-ն։

Հայաստանը, պետք է արժանին մատուցել նրան, լավ է դիմանում և ոչ մի պատրվակով թույլ չի տալիս վերսկսել 90-ականների սկզբին ընդհատված Զանգեզուրի միջանցքով ցամաքային հաղորդակցությունը։

Նիկոլ Փաշինյանին նյարդայնացնում է անգամ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, նրան թվում է, թե դրանով խախտվում է Հայաստանի ինքնիշխանությունը:

Բայց անցած ամառ նրա հակառակորդ Իլհամ Ալիևն ասել է, որ «միջանցքը միանշանակ լինելու է, անկախ նրանից, Հայաստանն ուզի, թե չուզի»։ Դա ինքնաբերաբար երկու երկրներին կանգնեցնում է պատերազմի շեմին, ընդ որում ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, այլ միջազգայնորեն ճանաչված հայկական տարածքի համար։

Կա այնպիսի զգացողություն, որ Ադրբեջանը վաղուց ինչ որ «մարդասիրական դրոշի» տակ կմտներ Հայաստան և միջանցք կկտրեր դեպի Նախիջևան, բայց Ռուսաստանի կարծիքը, նաև Գյումրիի ռազմաբազան` կաշկանդում է նրան: Կարելի է հասկանալ նաև Ալիևին:

Չէ՞ որ նա ուժով լուծեց տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Իսկ ռազմական հաղթանակներից հետո երկրների ղեկավարները հազվադեպ են կանգ առնում, ինչպես հայտնի է ախորժակը ուտելիս է բացվում։ Իսկ Բաքուն դեռ չի ավարտել իր ուտելը։ Լեռնային Ղարաբաղը, թեև դա ամենամեծ խնդիրն էր, բայց հեռու է Երևանի և Բաքվի միջև միակ խնդիրը լինելուց. իրավիճակը շատ է բարդացել։

Կա Արծվաշենի հայկական անկլավը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բացի դա, ըստ հանրապետության ղեկավարության` Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ադրբեջանն այս մասին ոչինչ չի ուզում լսել և իր հերթին պահանջում է իր իրավասությանը վերադարձնել` իրենը համարող Քարքի, Բարխուդարլի, Սոֆուլու, Վերին Ասքիպարա և մի քանի այլ բնակավայրեր։

Մինչև որոշակի պահ, Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ հիմնախնդիրը լուծել և Ադրբեջանին մի քանի գյուղ տալ հյուսիսում՝ Տավուշի մարզում։ Պաշտոնապես այդ ընթացակարգը կոծկվելու էր, որպես Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու փորձ, որը, ինչպես Հայաստանի ղեկավարությանն է թվում, կօգներ պահպանել երկրի ինքնիշխանությունը։ Բայց առանց սահմանազատման և սահմանագծման Ալիևը չի համաձայնում ստորագրել որևէ համաձայնագիր, ընդ որում սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա Բաքվի պայմաններով, հակառակ դեպքում դա չի լինի:

Ինչ որ պահի, Փաշինյանը դա հասկացել է և վիճելի գյուղերից մեկում կայացած հանդիպմանը հայտարարել` սահմանազատման գործընթացի «գործնական փուլին» անցնելու մասին։

Ի պատասխան տեղի բնակիչների արդարացի առարկություններին` վարչապետն ասել է. «...Բայց դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ է լինելու։ Եվ ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում»։

Փաշինյանի նման պարտվողական տրամադրությունն առաջացել էր Ստոլտենբերգի հետ զրույցից հետո, ով կոչ էր արել շուտափույթ ձևակերպել խաղաղության պայմանագիրը։ Կովկասյան շրջագայության շրջանակում նա հավանաբար Փաշինյանին որոշակի բարիքներ է խոստացել Ադրբեջանին տարածքային զիջումների դիմաց:

Հայաստանի ղեկավարը կարծես թե հետևեց ՆԱՏՕ-ի խորհրդին և ոտքը բարձրացրեց անդունդի վրա, բայց ժամանակին կանգ առավ։

«Այն, ինչ մերն է, մերը կմնա, իրենցը` իրենցը»,- անսպասելիորեն հայտարարեց նա` վիճելի գյուղերը Ադրբեջանին հանձնելու հերթական պահանջից հետո։

Եվ դա տեղի ունեցավ սահմանամերձ գյուղացիներին նոր պատերազմով սպառնալուց ընդամենը մի քանի օր անց։ Միայն Փաշինյանն է ընդունակ նման ռազմաքաղաքական սալտոների: Միանգամից մի քանի գործընթացներ են ընթանում, և բոլորն էլ, այսպես թե այնպես, կարող են նոր հակամարտություն հրահրել, ընդ որում, հիմա էլ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի համար։

Երևանը սկսել է ինտենսիվ զինվել, առաջին հերթին Ֆրանսիայի օգնությամբ։ Խոսվում է Ֆրանսիայից սպառազինության մատակարարման և ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան ռազմական պատրաստության վերաբերյալ։ Հայաստանը կապեր է հաստատում նաև Հնդկաստանի հետ` առաջին հերթին հետաքրքրվելով տեղի ռազմարդյունաբերական համալիրով։ Հայկական իսթեբլիշմենթի երազանքները ներառում են Դելի-Երևան-Փարիզ առանցքի ստեղծումը` ի հակադրություն Բաքու-Անկարա-Իսլամաբադ առանցքի:

Սակայն հնդկացիների և ֆրանսիացիների հետաքրքրությունը այդ սխեմայի նկատմամբ խիստ կասկածելի է։ Դա հատկապես վերաբերում է Հնդկաստանին, որը միշտ հայտնի է եղել արտաքին քաղաքականության մեջ իր բացառիկ պրագմատիզմով և սեփական շահերի վրա կենտրոնացած լինելով։

Դելիի ինչի՞ն է պետք հեռավոր Հայաստանը, եթե մոտակայքում էլ շատ խնդիրներ կան: Երկրորդ գործընթացը, որը Փաշինյանը զգուշորեն առաջ է մղում, կապված է Ռուսաստանից շարունակվող օտարման հետ։ Առայժմ Գյումրիից բազան դուրս բերելու մասին խոսք չկա, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարն ունի բոլոր հնարավորությունները գործը դրան հասցնելու։

Գաղափարն այն է, որ, առանց Կրեմլի հետ կապերը քանդելու, Փաշինյանին չեն ընդունի Եվրոպայի բաղձալի բարձր օղակներում։ Նախ, բաժանվեք Ռուսաստանի հետ, իսկ հետո մենք կխոսենք ձեր ապագայի մասին. Արևմուտքի հռետորաբանությունը պարզ է և հասկանալի:

Փաշինյանը մեթոդաբանորեն է մոտենում դրան, նա վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին և Հայաստանում արգելափակել MIR քարտերը։ Բայց արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը ապագա կունենա: Ադրբեջանը հանգիստ չի նայի Հայաստանի աճող ռազմական հզորությանը, եթե, իհարկե, այդ աճն ընդհանրապես լինի։

Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության ընդհանուր անհանգիստ վիճակը` նա կարող է հերթական խառնաշփոթը սկսել Հայաստանի սահմանին, որը ժամանակի ընթացքում թեժ փուլի կանցնի: Եվ այդ ժամանակ Փաշինյանը անգամ չորս գյուղերով չի պրծնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱԱԾ աշխատակիցը «Range Rover»-ով մխրճվել է բնակչի տան տարածքՀետախուզվող վարորդը նամակ է գրելՎիճաբանություն և կրակոց՝ «Զեն» ռեստորանի տարածքում. ծեծել են ռեստորանի տնօրենինԽոշոր վթար՝ Երևանում․ 7 վիրավnրներից 4-ը երեխաներ ենՌուսական ռուբլու փոխարժեք է սահմանվելԼուլուն եւ Արփին դաժան պայքար են մղում կոռուպցիայի դեմ․ «Հրապարակ» Պետք է վերահաստատենք 1991թ. «Այո»-ն․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ուղերձը (տեսանյութ) Լույս չի լինելուԱշունը թեժանալու է նաև Կոմիտասի շուկայի վաճառականների համար. «Ժողովուրդ» ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ամենադիտված