Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերն «ապտակեցին» Էրդողանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերի տարածաշրջանային կարևոր իրադարձություններից էր Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որտեղ Էրդողանի իշխող կուսակցութունը պարտություն կրեց․ ի դեպ՝ նշենք, որ Էրդողանի քաղաքական վերջի սկիզբը դրվեց 5 տարի առաջ՝ ՏԻՄ նախորդ ընտրություններին, երբ էրդողանականները պարտվեցին երեք հիմնական քաղաքներում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր։

Այս ընտրությունները երկրորդ ծանր հարվածն է Էրդողանին։ Նշենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն իրենց կարևորությամբ ոչ մի ձևով չեն զիջում նախագահի կամ պառլամենտի ընտրություններին, հակառակը՝ ունեն առանցքային նշանակություն։ Եվ այսպես․ ստացած քվեների ընդհանուր թվով 5 տարի առաջ Էրդողանը հաղթել էր, այս ընտրություններում՝ պարտվեց։

Ընդ որում, եթե 5 տարի առաջ քեմալականների հաղթանակը քվեների միայն մի քանի տոկոս տարբերությամբ էր, ապա հիմա` Ստամբուլից մինչև Անկարա, հաղթանակը 10-30 տոկոս ջախջախիչ առավելությամբ է։ Քեմալականները հաղթանակ են տոնում Թուրքիայի ամբողջ՝ արևմուտքից մինչև երկրի կենտրոն ձգվող տարածքներում։ Էրդողանականներն ու նրանց դաշնակից ազգայնամոլական կուսակցությունը առավելություն են ստացել հիմնականում կենտրոնական շրջաններում։

50 հազար զոհերով երկրաշարժի գոտում, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, ընտրել են Էրդողանի կուսակցությանը։ Այս ընտրություններին էրդողանականները կորցրել են Թուրքիայի 30 խոշոր քաղաքներից 15-ը։

Ինչպես և կանխատեսում էին տարբեր մանսագետներ՝ Էրդողանն այս պարտությունը բավականին ցավոտ տարավ, չնայած դրան, նա հայտարարեց, թե «սա մեր վերջը չէ, մեզ համար շրջադարձային կետ է»։

Ըստ էության, պարտության ծանր ազդեցությունը թաքցնել անգամ չէր կարողանում ու չէր էլ փորձում։ Էրդողանն անմիջապես հավելեց, որ կատարվածը Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակն է, իսկ իրենք կվերլուծեն պարտության պատճառները, և չորս տարի ժամանակ ունեն այդ սխալներն ուղղելու համար։ Հավելենք, որ Էրդողանն արդեն իսկ նշեց այդ պատճառները՝ ընդգծելով, որ տնտեսության դժվարությունների, ինֆլյացիայի ուղղությամբ աշխատելու են։

Ակնհայտ է, որ Էրդողանի այս հայտարարությունները նշանակում են, որ այս քաղաքական գործիչը գիտակցում է, որ առնվազն Թուրքիայի ներսում խոսում են իր վերջի մասին, գիտակցում է, որ պարտության գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, և ուղերձ հղեց, որ արտահերթ ընտրություն թույլ չի տա, որովհետև գիտակցում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների վերահսկողությամբ գործող լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են Թուրքիայում հնարավոր արտահերթ ընտրությունների ու էրդողանի առավել վաղ վերջի մասին։

Մյուս կողմից սուլթանական հակումներով ու հարևան երկրների տարածքներ ներխուժելու հավակնություններով` Էրդողանն արդեն իսկ փորձեց մրցակցի հաղթանակը գրանցել իր հաշվին, ընտրությունների արդյունքն ու իր պարտությունը հայտարարելով ժողովրդավարության հաղթանակ` իր առաջնորդած Թուրքիայում։

Այն, որ Թուրքիայի նախագահն իրավացիորեն արձանագրում է, թե պարտության առաջին ու գլխավոր պատճառը տնտեսական ճգնաժամն է, հուշում է նաև Հայաստանի համար։ Էրդողանի արտաքին քաղաքականության հետ թուրքերը համաձայն են, նաև Հայաստանի դեմ քաղաքականությունը հարցեր չի առաջացնում։

Եվ սա դրսևորվել է մեկ տարի առաջ, նախագահական ընտրություններում, երբ այս նույն տնտեսական ճգնաժամը կար. անգամ 50 հազարից ավելի զոհով երկրաշարժ եղավ, բայց էրդողանը խոստանում էր միավորել թյուրքական աշխարհը, խոստանում էր Թուրքիան դարձնել ազդեցիկ, ինքնուրույն խաղացող մեծ քաղաքականության մեջ, և նրան ընտրեցին։

Պետք է փաստենք, որ ներկայումս թուրքերի խնդիրը ներքին է․ տնտեսության, աղքատության, գործազրկության, լիրայի անկման, թանկացումների ցուցանիշները նկատելի ու ծանր են Թուրքիայի քաղաքացիների համար, իսկ նրանք մշտապես են առաջնորդվել տնտեսական գործոնով։

Եվ Էրդողանի երկու տասնամյակի քաղաքական կարիերայի հիմքում եղել է հենց նրա տնտեսական քաղաքականությունը, որը հակիրճ կարելի է ձևակերպել այսպես՝ հնարավորություններ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։

Ամեն ինչ փոխվեց 2016-ի հեղաշրջման փորձից հետո, երբ Ռեջեփ Էրդողանն իր անձնական շահերը սկսեց դիտարկել Թուրքիայի և թուրքերի շահերից վեր։

Ստացվում է, որ չորս տարի անց, ամեն ինչ չկորցնելու համար, Էրդողանն ունի միայն մեկ հնարավորություն՝ ուշքի բերել երկրի տնտեսությունը, ինչն անել հնարավոր է․ ի դեպ, բացառված չէ, որ Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացվի որպես հնարավոր ելքերից մեկը՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ ուղիղ` իբր տնտեսական կապի դուրս գալու համար։

Հայաստանի համար սա նշանակում է ռիսկերի ավելացում։ Ամփոփելով՝ հավելենք, որ ընտրելով քեմալականներին՝ Թուրքիան նախընտրեց աշխարհիկ և ազատ կարգերը` Էրդողանի կրոնամոլ և գլխաշորով կարգերի փոխարեն։

Ըստ էության, Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին ու նրա կուսակցությանը հաղթեց առաջին անգամ, ավելին, թուրքերը ցույց տվեցին, որ հիասթափված են, որ չորս տարի անց կարող են Էրդողանի համար կայացնել վերջնական որոշում։

Արմեն Հովասափյան

Հայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը 
Ամենադիտված