Այն, ինչ անում է այս մայրն իր երեխայի հետ, ցնցել է ողջ աշխարհը... (VIDEO)
ՎԻԴԵՈԵրբ կնոջ մասնակցությամբ տեսանյութը, ով փոքրիկին շատ անգամներ նետում է վեր, նրան ոտքերից, ձեռքերից բռնած պտտում, շարժում է, հայտնվեց համացանցում, նրան աշխարհի շատ մայրեր քննադատեցին, նույնիսկ սկսեցին ատել:
Այդ կինը մանկաբարձուհի, յոգայի մարզիչ, Նորածինների համար դինամիկ ֆիզկուլտուրայի կենտրոնի հիմնադիր Ելենա Ֆոկինան է: Նրա մասին պատմում է EnterTrainը:
Երեխայի հետ կատարած հնարքների էքստրեմալության պատճառով շատերը նույնիսկ մտածեցին, որ նա իրական երեխա չէ, այլ տիկնիկ:
Ֆոկինան համոզված է, որ մինչև 1 տարեկանը փոքրիկների մկանները և ոսկորները մինչև վերջ զարգացած չեն, իսկ այդպիսի յոգան նրանց պարզապես անհրաժեշտ է, որպեսզի առողջ և ակտիվ մեծանան: «Այդպիսի երեխաներն ավելի շուտ են սկսում երգել, պարել, խոսել, լողալ: Դուք նման ոչ մի բան դեռ չեք տեսել», այսպես է մեկնաբանում կինն իր գործողությունները: Ելենան 5 երեխա ունի:
Երբ սկանդալային տեսանյութը հրապարակվեց համացանցում, մարդկանց կարծիքները կիսվեցին. ոմանք երեխայի համար տիեզերագնացի կարիերա գուշակեցին, մյուսներն առաջարկեցին անհոգի մորը ցցին գամել և զրկել մայրական իրավունքներից:
Ֆոկինան մշտապես դասախոսություններ, սեմինարներ է անցկացնում, ուրիշ ծնողների սովորեցնում է նորածիններ համար դինամիկ ֆիզկուլտուրան: