Instagram-ում Մայր Հայրենիք արձանին «խուտուտ տված» աղջիկը դատապարտվել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքի
ԻՐԱՎՈՒՆՔ23-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել «Ռուսաստանի Դաշնության ռազմական փառքի խորհրդանիշը պղծելու և հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու» մեջ՝ Վոլգոգրադի Մամաև Կուրգանից սոց ցանցում տեսանյութ տեղադրելու համար։
Նա լիովին ընդունել է իր մեղքը. դատարանը նրան դատապարտել է 10 ամսվա հարկադիր աշխատանքի՝ պետության օգտին վաստակի 10%-ը պահելով, ինչպես նաև՝ երկու տարով արգելել է բլոգերությունը,-գրում է RusNews-ը։
2023 թվականի ամռանը նա նկարահանել էր հումորային տեսահոլովակ, որտեղ մատները թափահարում է «Մայր Հայրենիքը կանչում է» համալիրի հուշարձանի կրծքավանդակի ֆոնին։ Տեսանյութը վրդովմունքի ալիք է բարձրացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ։ Աղջկան հաջողվել է լքել երկիրը, սակայն փետրվարի 8-ին վերադարձել է։ Ժամանելուց անմիջապես հետո նրան բերման են ենթարկել օդանավակայանից: