Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2021 թ. Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրություններում ԱԵ կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, Փարաքար համայնքում ընտրությունների արդյունքում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո արդեն ավելի քան 2 տարի Դուք և Ձեր ղեկավարած «Ապրելու երկիր» խմբակցությունը բոյկոտում եք ավագանու նիստերը և չեք մասնակցում դրանց, չնայած Ձեր հրապարակումներից տեղեկանում ենք, որ համայնքի խնդիրների լուծմամբ խմբակցությունը, այնուամենայնիվ, զբաղվում է։ Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս է կառավարվել համայնքը մինչ հիմա, արդյո՞ք ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ազդել է համայնքի բնականոն զարգացման վրա։

-Այո, 2021 թ. ընտրություններից հետո Փարաքարում կառավարման վիճակը նախանձելի չէ։ Այստեղ իշխանությունը զավթած մարդկանց խումբը այս երկու տարվա ընթացքում որևէ բարեփոխում, համայնքի որևէ խնդրի լուծման ուղղությամբ թեկուզ փոքր քայլ չի կատարել։ Տարիներով չլուծված համայնքային հիմնախնդիրներն այդպես էլ այդ մարդկանց կողմից ուշադրության չեն արժանանում, դեռ մի բան էլ նոր խնդիրներ են ավելացնում։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ նրանց միայն իշխանությունն էր պետք, մարդիկ ու նրանց խնդիրները ընդհանրապես հետաքրքիր չէին։ «Ապրելու երկիր» խմբակցությունն, այո, բոյկոտում է ավագանու նիստերը, արդեն 2 տարի չենք մասնակցում այդ «չկառավարմանը» պարզ պատճառով, որ մենք մինչ օրս էլ չենք ընդունում ավագանու ընտրության արդյունքները: Բայց որպես սրտացավ գործիչներ, մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում մեր համայնքի օր օրի խորացող խնդիրները, մենք մեզ չէինք կարող մեր բնակիչներից, մեր համայնքի խնդիրներից հեռու պահել։ Այս ընթացքում մենք մեզ, անկախ ստեղծված իրավիճակից, նվիրել ենք մեր Փարաքարին ու Փարաքարի բնակչին։ Դուք ճիշտ եք նկատել՝ մենք իսկապես համայնքում կատարել ենք բարեկարգման, բարենորոգման բազմաթիվ աշխատանքներ ու փորձել ենք լուծել խոցելի խմբերի տարբեր սոցիալական խնդիրներ, բայց այդ մասին երկար չեմ ցանկանում խոսել. մարդիկ շատ լավ գիտեն, տեսել են, զգացել են մեր սրտացավ վերաբերմունքը մեր սիրելի համայնքի ու բնակչի նկատմամբ։

-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։

-Համայնքի բնականոն զարգացումն ապահովելու համար իշխանությունը զավթած մարդկանց խումբն օր առաջ պետք է հեռանա։ Համայնքը պետք է ղեկավարի բնակիչների մեծամասնության կողմից ընտրված քաղաքական ուժը։ Մենք ունենք վստահություն համայնքի բնակիչների կողմից և ունենք կամք ու կարողություն լուծելու առկա խնդիրները։ Դրա ապացույցը նաև, այսօր՝ թեկուզ կառավարմանը չմասնակցելով, մեր արած աշխատանքն է։ Նաև պետք է ասեմ, որ այս ընթացքում բոլորիս համար, մեր համայնքի համար փորձաշրջան էր նաև՝ հասկանալու, թե որքան ապիկար կարող են լինել իշխանություն տենչացող մարդիկ։ Վստահ եմ՝ Փարաքարը հաջորդ ընտրություններին ավելի խելամիտ ընտրություն կկատարի՝ թույլ չտալով՝ որևէ մեկն ապօրինաբար տիրի իրենց ձայնին։

-Իհարկե, համայնքային, տեղային խնդիրներից զատ, այս պահին մեր ամբողջ երկրի համար առկա են լուրջ անվտանգային խնդիրներ։ Այսօր արդեն հող է նախապատրաստվում նաև Տավուշի մարզում զիջումներ անելու համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյոք հնարավոր չէ՞ հրաժարվել ադրբեջանական պարտադրանքից ու չկատարել հերթական զիջումը։

-Այո, այսօր այնպես է ստացվել, որ մեր անվտանգային, երկրի մեծ խնդիրները անհանգստացնում են բոլորիս՝ անկախ նրանից, թե որ համայնքի բնակիչ ես։ Առավել ևս քաղաքականության մեջ գտնվող մարդու համար մտահոգիչ են այսօրվա իրողությունները, քանի որ դրանց առկայության պատասխանատվությունը նաև դու ես կրում։ Ցավոք, իշխանությունները կառավարումը հասցրել են այն մակարդակի, որ ամեն մի զիջման հաջորդում է մյուսը։ Չկան երաշխիքներ, կան միայն սպառնալիքներ, ամեն զիջման գինը մեր մյուս զիջումն է։ Այս շրջապտույտը պետք է կանգնի, սակայն իշխող ուժը դրա վճռականությունը չունի։ Տավուշին Սյունիքն է հաջորդելու, հետո Գեղարքունիքը։ Այս քաղաքականությունից, այս քաղաքականությունը տանողներից օր առաջ պետք է ազատվել։

-Դուք նաև «Ապրելու երկիր» կուսակցության ակունքներում կանգնած մարդ եք, քաղխորհրդի անդամ։ Կարծում եմ՝ Ձեր կուսակցությունն էլ ունի դիրքորոշում երկրում ստեղծված անվտանգային իրավիճակի հետ կապված։ Ձեր թիմն ինչպե՞ս է տեսնում իրավիճակի հնարավորինս հայամետ լուծումը։

-Այո, իհարկե, կուսակցությունն ունի իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հետ կապված։ Դեմ ենք մասնավորապես այս պահին Տավուշին վերաբերող զիջումներին։ Ինչպես գիտեք, Նոյեմբերյանը կառավարում է «Ապրելու երկիրը», եղած քննարկումներում խոսվում է նաև այստեղի գյուղերի մասին։ Եվ մեր կուսակցությունը հայտարարել է, իր հիմնավորումներն էլ ներկայացրել է, թե ինչու չպետք է դրանք «նվիրել» Ադրբեջանին։ Երկրի անվտանգությունն ամրապնդելը պետք է դառնա իշխանությունների գլխավոր խնդիրը, և մեր պատկերացրած կառավարումը սկսելու է հենց այդ նպատակից, որտեղ բոլոր մնացած աշխատանքները ստորադասվելու են՝ հանուն անվտանգության պահպանման։ Երբ տանդ հիմքերը թույլ են, չպետք է զբաղվես տան կոսմետիկ վերանորոգումով կամ բակում ծաղիկ տնկելով՝ անկախ նրանից՝ հիմքերը թուլացել են տան նախկին տերերի, թե երկրաշարժի պատճառով։ Հակառակ դեպքում, շուտով այդ տունը իր հետ կքանդի վերանորոգումն էլ, տանը ապրողներին էլ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզը
Ամենադիտված