Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը». Կրտսեր սերժանտ Արմեն Գալստյանն անմահացել է նոյեմբերի 2-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։

«Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր նկարչական խմբակ: Ինքը մինչև հիմա խնամքով պահում է Մարտի 8-ին որդու նկարած և իրեն նվիրած ծաղիկներով պատկերը: Արմենը հաճախել է ակրոբատիկայի, մասնակցել մրցումների, արժանացել պատվոգրերի ու մեդալների: Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան, սովորել է համակարգչային օպերատորի մասնագիտությունը: 2019 թ.-ի ամռանն ավարտել է ուսումնարանը, նույն տարվա դեկտեմբերին զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: «Մինչև բանակ գնալն ինձ ասաց, որ ուզում է աշխատել: Դեմ էի, բայց ինքը համառեց: Երևանյան մոլերից մեկում տան աքսեսուարների վաճառքով զբաղվող խանութում սկսեց աշխատել: Այնքան էին սիրում իրեն: Աղջիկներից մեկն ասել էր՝ Արմե՛ն ջան, ուզում եմ նկարել քեզ: Մատիտով այնքան գեղեցիկ նկար էր ստացել: Երբ բանակ գնաց, նկարն ինձ մոտ էր, իսկ հիմա նկարն Արմենիս անկյունում է»:

Նպատակներ ու երազանքներ Արմենը շատ ուներ, բայց նախքան դա պետք էր ծառայության մեկնել: Նա 2019 թ.-ի դեկտեմբերի 16-ին զորակոչվում է բանակ։ Ծառայության է անցնում Ջրականում։ Ծառայության տասներորդ ամսում ստանում է կրտսեր սերժանտի կոչում։ «Սիրով էր ծառայում, այնքան էր ոգևորվել, երբ կրտսեր սերժանտի կոչում ստացավ: Զանգահարեց տուն՝ մա՛մ ջան, գումար կուղարկե՞ս: Զարմացա՝ տղե՛ս, երեկ եմ ուղարկել: Այդ ժամանակ ասաց, որ կրտսեր սերժանտի կոչում է ստացել: Հավանաբար, նշելու էին»: Իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը: Տղաներից ամեն մեկի համար այդ պատերազմն իր տևողությունն ունեցավ, մեզ՝ ապրողներիս համար շարունակվում է մինչ օրս:

Արմենի համար պատերազմը տևել է 36 օր, Արմենն անմահացել է նոյեմբերի 2-ին «Մարտունի 2»-ում: Եղել է Հադրութում, Վարանդայում, Մարտունի 2-ում։ Արմենն անվախ ու անմնացորդ է մարտնչել թշնամու դեմ, այդ մասին ընտանիքի հետ զրույցում փաստում են նրա ողջ մնացած զինակից ընկերները, որոնք այսօր հաճախակի են այցելում Արմենի ընտանիքին: Այս պատմություններն ամենաթանկն են ու կարևորը: «Արմենիս վերջին անգամ տեսել ենք երդմնակալության արարողության օրը։ Կորոնավիրուսի պատճառով արձակուրդ գալ չէր կարողանում: Տանը շատ էր կարոտել: Պատերազմի օրերին մի անգամ տեսազանգով զրուցեցինք. «Մա՛մ, մահճակալս ցույց տուր, շորերս ցույց տուր»: Ամեն օր զանգում էր տուն, ամեն օր պետք է զրուցեինք, հիմա են իր ընկերները պատմում, թե որքան մեծ դժվարությամբ, անգամ կյանքի գնով են կարողացել տուն զանգել, որ ծնողները լսեն նրանց ձայնը, իմանան, որ ամեն ինչ կարգին է իրենց որդիների հետ: Երևի տան, ընտանիքի կարոտից էր նաև, որ ընկերոջ հետ էր գնացել:

Պատերազմի ժամանակ Արմենը Հադրութում տղաների խմբի մեջ հանդիպում է իր մանկության ընկերոջը՝ Ռաֆին: Իր խմբից անջատվում է, ընկերոջ խմբի հետ մնում»: Մայրիկը որդու հետ վերջին անգամ խոսել է 2020 թ. հոկտեմբերի 31-ի ցերեկը: «Ձայնը լավ չէր լսվում, ասաց՝ մա՛մ ջան, ես լավ եմ: Միշտ հարցնում էր՝ եղանակը ո՞նց ա, իմ մասին հարցնող կա՞: Արձագանքում էի՝ ոնց չկա, տղե՛ս, անգամ քեզ չճանաչողներն են քո մասին հարցնում: Շատ բան չէր պատմում, բայց որ պատերազմի մեջ էր, հստակ գիտեինք: Մի օր զանգահարեց՝ մա՛մ, անտառի միջով գնում ենք, անգամ չգիտեր, թե որ հատվածում են: Ավտոբուսներով չէին տեղափոխել, ամբողջ գիշեր երեխեքը ոտքով քայլել էին, որ տեղ հասնեն: Սոված ու ծարավ օրեր են նաև ունեցել: Հիմա, երբ հաց եմ ուտում, այդ հացը կուլ չի գնում, մտովի Արմենիս մոտ եմ տեղափոխվում: Մի անգամ էլ միամտորեն ասաց՝ խմելու ջուր չունենք, զարմացա: Այնքան դժվարությունների միջով են անցել երեխեքը, ավարտն այսպիսին չպետք է լիներ»:

Պատերազմի ժամանակ Արմենը և իր ընկեր Համիկը մի քանի տասնյակ տղայի համար սնունդ են տարել։ «Կռվի դաշտում օգնել է բոլորին։ Տղաները պատմում են՝ այն պահերին, երբ ուտելիքը կար, բոլորին հորդորում էր հաց ուտել, սոված չմնալ: Անգամ կամավորականներն են պատմում, թե որքան հոգատար են եղել իրենց նկատմամբ ժամկետային զինծառայողները»: Արմենի հետ մարտնչած Դանիելն է տիկին Արմինեին որոշ մանրամասներ պատմել նրա որդու զոհվելու հանգամանքների մասին: «Նա իր աչքով տեսել է, թե ինչ է տեղի ունեցել: Դանիելը, որ հիմա էլ ինձ հետ կապի մեջ է, ասում է, որ Արմենի վերջին խոսքերն էին՝ ընկերոջս համար կյանքս կտամ: Արմենը հեռվում կանգնած է լինում, իսկ ընկերը խրամատում ինչ-որ բան անելիս է լինում, Արմենս տեսնում է, որ օդից հարված է լինելու: Վազում է դեպի խրամատ՝ մանկության ընկերոջը՝ Ռաֆին փրկելու։ Երկրորդ հարվածն է հաջորդում»:

Ավաղ, Արմենն իր կյանքը զոհաբերելով չի կարողանում նաև ընկերոջ կյանքը փրկել: Արմենը տուն է «վերադառնում» 2021 թ. հունվարին: Մայրիկն ասում է՝ այդ օրերը, կարծես, մշուշի մեջ լինեն, շատ բան չի հիշում: «Եղբայրս է գնացել Արմենիս ճանաչելու, իրեն «գտել» ենք ոտքի վրայի դաջվածքով: Նախքան դա, մեծ տղայիս ասացի, որ գնանք, արյուն հանձնենք, գուցե Արմենս վիրավոր տեղափոխվեր հիվանդանոց և կարիք լիներ իրեն արագ օգնության հասնելու, բայց իրականում դա լրիվ ուրիշ բանի համար պետք եկավ: Երկար ժամանակ լուր չունեինք Արմենիցս: Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար: Երբեք չեմ ցանկանա, որ որևէ մայր զգա այս ցավը: Իսկ հիմա... Հավատացեք, որ չէի ցանկանում ապրել, չէի հաշտվում տեղի ունեցածի հետ, մինչև կյանքիս վերջ չեմ հաշտվի, բայց հիմա ապրելու ուժ Գոռս է տալիս՝ ավագ որդիս: Հանուն նրա ենք ապրում»:

Հ. Գ. - Արմեն Գալստյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Կարմիր բլուր գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզը
Ամենադիտված