1896թ. Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը. պատմության այս օրը (06 ապրիլ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Սպորտի խաղաղությանը նպաստելու համաշխարհային օր, Հայաստան՝ Համայնավարական աստվածամերժ բռնապետության տարիներին նահատակված հոգևորականների հիշատակի օր, ՀԱՀ՝ Հանրապետություն հիմնադիրների օր, Հունաստան՝ Անկախության օր, Թաիլանդ՝ Չակրայի օր, Ռուսաստան՝ Քննչական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1869 –ծնվել է գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը:
1890 –ծնվել է խորհրդահայ իրավաբան Ստեփան Քեչեկյանը:
1904- Սասունի ինքնապաշտպանական կռիվների ժամանակ թուրքերն անցել են լայնածավալ հարձակման, սակայն Հրայր Դժողքն իր մարտիկներով կարողացել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:
1921 - վախճանվել է նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցը։
1956 —ծնվել է հայկական արմատներով խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ Իգոր Սարուխանովը:
1980 —ծնվել է հայազգի ռուս լրագրող «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ:
2004-տեղի է ունեցել աննախադեպ ցրտահարություն։ Գրեթե ամբողջությամբ փչացել է ծիրանի բերքը, մասամբ վնասվել են դեղձի այգիները, բանջարեղենը:
2005-Բելգիայի Կորթրիկ քաղաքում բացվել է «Արտաքսում, հետապնդում և ոչնչացում» թեմայով ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին:
2009 —վախճանվել է խորհրդահայ օդաչու-փորձարկող Էդուարդ Յոլյանը:
2015-«System of a Down» ռոք խումբը սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր համերգաշարը:
2017 –վախճանվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
2019-Ազգային ժողովի ամբիոնից սկանդալային ելույթ է ունեցել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը:
2021- Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է Մարտի 1–ի գործով որոշումը, որն է վարույթը կարճելը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1199 – ֆրանսիայի դեմ պատերազմի ժամանակ զոհվել է Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:
1320 —Արբրատյան վանքի աբբատների գլխավորությամբ հոգևորականները և բարոնները ստորագրել են Արարատյան հռչակագիրը, որը հաստատել է Շոտլանդիայի անկախությունը:
1483 –վախճանվել է Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նշանավոր նկարիչ Ռաֆայել Սանտին:
1520 –վախճանվել է իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելը:
1528 –վախճանվել է գերմանացի նկարիչ, մաթեմատիկոս Ալբրեխտ Դյուրերը:
1712 — Նյու-Յորքում սկսվել է ստրուկների ապստամբություն:
1748 –իտալիայում սկսվել են Պոմպեյի պեղումները։
1772 —Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը չեղարկել է Պետրոս 1-ինի մտցրած մորուքի հարկը:
1776 —ԱՄՆ-ի անկախության համար մղված պատերազմում տեղի է ունեցել Բլոկ-Այլենդի ճակատամարտը:
1810 —ծնվել է անգլիացի բնաբան Հենրի Գոսսեն, որը ստեղծել է առաջին ակվարիումը:
1814 —Նապոլեոն 1-ինը հրաժարվել է գահից և ֆրանսիայում վերականգնվել է Բուրբոնների տոհմի գահակալությունը:
1820 —ծնվել է ֆրանսիացի ծաղրանկարիչ, գրող, լրագրող, լուսանկարիչ և օդագանաց Նադարը(իսկական անունը Գասպար Ֆելիքս Տուրնաշոն):
1826- ծնվել է ֆրանսիացի նկարիչ, սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Գյուստավ Մորոն:
1829 –վախճանվել է նորվեգիացի մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը:
1896 - Աթենքում սկսվել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը:
1899 - Մոսկվայում երթուղի է դուրս եկել առաջին տրոլեյբուսը։
1909-ամերիկացի հետազոտող Ռոբերտ Պիրին առաջին անգամ հասել է Հյուսիսային բևեռ։
1909 —համաձայնագիր է կնքվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ըստ որի անկախացել է Բուլղարիան:
1917 - ԱՄՆ-ը մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։
1924-Իտալիայում կայացած ընտրություններում ջախջախիչ հաղթանակ են տոնել ֆաշիստները:
1928 —ամերիկացի բիոքիմիկոս Ջեյմս Դյուի Ուոտսոնը ֆրենսիս Կրիկի հետ համատեղ գաղտնազերծել է ԴՆԹ-ի կոդը:
1938 —գիտնական-քիմիկոս Ռոյ Պլանկետտը հայտնագործել է պոլիտետրաֆտորէթիլենը՝ տեֆլոնը:
1941 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ներխուժել է Հարավսլավիա և Հունաստան:
1974 - ԱԲԲԱ խմբի Waterloo երգը դարձել է Եվրոտեսիլ երգի մրցույթի հաղթող:
1984 —Կոկոսյան կղզիների բնակիչները անցկացված ընտրություններում քվեարկել են կղզիները Ավստրալիային միացնելու օգտին:
1985 —ամերիկացի Ուիլյամ Շրյոդերը դարձել է մոլորակի առաջին մարդը, որը դուրս է գրվել հիվանդանոցից արհեստական սրտով:
1992 –վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Այզեկ Ազիմովը:
1994 - խոցվել և վթարի է ենթարկվում Ռուանդայի կառավարության «Dassault Falcon 50» ինքնաթիռը, զոհվել է 10 մարդ, որոնց թվում Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Հաբիարիմանան և Բուրունդիի նախագահ Սիպրիեն Նտարյամիրան, որոնք դեպքից քիչ առաջ ստորագրել էին խաղաղության պայմանագիր: Այս դեպքը պատճառ է դարձել Ռուանդայի ցեղասպանության։
2010 —Ղրղզստանում սկսվել են «Ապրիլյան դեպքերը»՝ պետական հեղաշրջումը Կուրմանբեկ Բակիևի դեմ:
2022- Մահացել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին:
Կ. Խաչիկյան