Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտին Հովհաննիսյանն այդպես էլ հետ չեկավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուրասենյակի մի անկյունում 19-ամյա պատանու զինվորական հագուստով լուսանկարներն են, ծաղկամանում՝ թարմ վարդեր: Գյումրեցի Մարտին Հովհաննիսյանին հարազատները հուղարկավորել են 2021 թ. հունվարի 10-ին: Անցել է 6 ամիս, սակայն մայրը չի համակերպվում որդու զոհվելու փաստի հետ:

«Ես չգիտեմ` ինչ ենք հուղարկավորել, ես տղայիս մարմինը չեմ տեսել եւ իրականում մարմին չի էլ եղել: Ես հասկանում եմ, որ մենք ինչ-որ մասունք ենք Մարտինից պահ տվել հողին, բայց նաեւ չեմ դադարում հուսալ, որ սխալ է տեղի ունեցել, եւ որ տղաս մի տեղից կգա»,-Գոհար Մազմանյանը վերջին բառերն ասում է դանդաղ, մի տեսակ ծոր տալով ու կարծես մեղավոր՝ սեփական հավատի համար: Հավատ, որ իրենն է, ինչպես եւ կորստի ցավը:

Լռությունն իր հետ անհարմարություն է բերում: Ինչպե՞ս շարունակել զրույցը որդեկորույս մոր հետ, որի համար տեսանելի իրականությունն ու պատրանքները միահյուսվել են՝ ապրելու, կյանքը շարունակելու ուղենիշ ծառայելով:

«Ինչպիսի՞ն է Մարտինը»,-հարցս հնչում է ներկայով: Գոհարի աչքերը մի պահ փայլում են:

«Մարտինս յուրահատուկ էր: Ես մեծ տղա էլ ունեմ, բայց փոքրիս հետ կապվածությունն ուրիշ էր,-նկատում է Գոհարը,-հիմա կասես իր տղան է՝ գովում է, բայց չէ՛, ում էլ հարցնելու լինեք, նույն բանն են ասելու՝ համեստ, աշխատասեր, ընկերասեր, ձգտող: 9 տարի գերազանց սովորեց դպրոցում, հետո ընդունվեց Գյումրու Ակադեմիական վարժարան՝ տնտեսագիտական հոսքն էր ընտրել, բայց երբ հերթը հասավ բարձրագույն կրթությանը, գնաց հումանիտար ուղղությամբ՝ ընտրեց թարգմանչական բաժինը, անգլերեն լեզուն»:

Մարտինը Գոհարի միակ զավակը չէ, ավագ որդի էլ ունի, սակայն տան փոքրի հետ կապվածությունն այլ ջերմությամբ էր պարուրում մոր սիրտը: Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ երեք տարի առաջ սրտի կաթվածից մահացել էր ամուսինն, ու Մարտինին հասուն կյանք մտցնելու հոգսը ծանրացել էր իր ուսերին: Մայրը կրտսեր որդու մեջ, հավանաբար, տեսնում էր նաեւ իր չիրականացած երազանքների շարունակությունը՝ հատկապես մասնագիտական բնագավառում:

«Տղաներս բնավորությամբ տարբեր էին: Մարտինն ավելի հանգիստ էր, շատ կազմակերպված, ինքնուրույն: Իր մասին միշտ գովասանքով են խոսել թե’ դպրոցում, թե’ հյուրանոցում, որտեղ մի կարճ ժամանակ աշխատեց,-մայրը հոգոց է հանում,-ինքը շատ էր ուզում ծառայել, ասում էր՝ անպայման բանակ եմ գնալու: Մինչեւ զորակոչվելը սիրահարվել էր: Ճիշտն ասած՝ ես չէի ուզում, ասում էի՝ գնա հանգիստ ծառայի գա, հետո ինչ ուզում է, թող անի»:

Մարտինը լինզա էր կրում՝ տեսողությունը -4,5 էր, սակայն դա պատճառ չհանդիսացավ, որ չզորակոչվի: Բժշկական հանձնաժողովում բացատրել էին, որ մինուս 6-7-ի դեպքում են ազատում բանակից:

«Որ թուղթը քաշեց ընկավ Ջաբրայիլ, խառնվել էի իրար, ասում էի՝ գոնե մոտիկ տեղ ընկներ, թե չէ էդ հեռավորության վրա ո՞նց եմ իրեն լինզա, հեղուկ հասցնելու, ինքը ակնոց չէր կրում, չէր սիրում,-պատմում է մայրը,-զորակոչվեց 2020-ի հունվարի 7-ին, երդմնակալությունը փետրվարին էր, գնացինք, բայց ճանապարհների պատճառով պաշտոնական մասից ուշացանք: Հետո էլ չենք տեսնվել, համավարակի պատճառով չէին թողնում, էդպես կարոտով էլ մնացինք»:

2020թ.-ի սեպտեմբերի 5-ին` Մարտինի ծննդյան օրը, նրան կրտսեր սերժանտի կոչում են տվել: Մայրն ասում է, որ տղան համ ուրախացել էր, համ էլ տխրել՝ վաշտի տեղափոխության հետ կապված:

Ասել է, թե չի ուզում տեղափոխվել, բայց որ գնահատել են, սերժանտի կոչում են տվել, պիտի արդարացնի վստահությունը: Մայր ու որդի խոսել են սեպտեմբերի 25-ին՝ պատերազմից երկու օր առաջ: Պատերազմի ընթացքում, որոշ ընդմիջումներով, կապը պահել են: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին, դրանից հետո կապը կտրվել է: Գոհարի տեղեկություններով, այդ ժամանակ Մարտինենց վաշտը եղել է Հադրութի գյուղերից մեկում, հրաման են ստացած եղել բարձրանալ դիմացի սարը: Կցկտուր տեղեկություններով, ծառայակիցները նրան վերջին անգամ տեսել են սարը բարձրանալիս:

«Հոկտեմբերի 7-ին որ զանգեց, շատ ուրախ էր, ասեց` մամ, հաղթում ենք, առաջ ենք գնում, չմտածես: Երեխեքը գիտեին, թե հաղթում էին, բայց, փաստորեն, հակառակն էր: Իրենք Ջաբրայիլից նահանջելով հասել էին Հադրութ: Մարտինիս մոտ հեռախոս չկար, ընկերների հեռախոսներից էր զանգում: Երեք օր տեղեկություն չունեի, ամսի 10-ին զանգեցի բոլոր համարներին, որոնցից ինքն էդ ընթացքում զանգել էր, վերջը գտա, ձայնը լսեցի, ասեց՝ մամ ջան, էլ չզանգես, ես հեռու կլինեմ»:

Զրույցն ընդհատվում է: Ներս են մտնում Մարտինի դասընկերուհիներից երկուսը՝ Ջուլիետա Մարգարյանն ու Սիրանույշ Ռուբենյանը:

Աղջիկների ձեռքին վարդեր են: Գոհարն ասում է, որ հաճախ են գալիս, զրուցում են, պատմում անցած ուրախ օրերից, հիշում Մարտինի հետ կապված ամեն մանրուք:

«Մենք շատ մտերիմ էինք, շատ ժամանակ էինք իրար հետ անցկացնում: Մարտինը շատ հոգատար, ուշադիր ընկեր էր,-ասում է Ջուլիետան,-կզանգեր, կհարցներ, թե որտեղ եմ, որ գար մինչեւ տուն տաներ, մանավանդ գիտեր, որ փողոցն անցնելուց վախենում եմ: Ազնիվ, ընկերասեր, անչափ վստահելի, անշահախնդիր, ահավոր հոգատար, ինքը կա ու կմնա իմ հիշողությունում որպես լուսավոր մի էակ: Վաղ տարիքում ընկեր կորցնելը երեւի ամենավատ բաներից մեկն է, ու էդ դատարկությունը հնարավոր չէ լցնել»:

Սիրանույշն ասում է, որ երբեք չէին ձանձրանում միասին, գուցե դա էր միավորում իրենց:

«Մենք որոշել էինք, որ ամռանը անպայման գնալու ենք Արցախ, գնալու ենք Մարտինին ու մեր դասարանի մյուս տղային՝ Լյովային տեսնելու: Հենց հավաքվում էինք, էրեխեքից մեկի հեռախոսով զանգում էինք Մարտինին, բարձրախոսը միացնում ու բոլորով խոսում էինք,-հիշում է Սիրանույշը,-ամեն անգամ ասում էր՝ Ջուլիային կասեք չնշանվի մինչեւ գամ: Հետո անընդհատ շտապում էր, ասում էր՝ ուզում եմ օրերը շուտ անցնեն, մեջը շատ կարոտ կար, ուզում էր թեկուզ մի քանի օրով Գյումրի գալ, երեւի որ սիրահարված էլ էր, նաեւ դրա համար: Գիտե՞ք հետաքրքիրը որն էր, որ դասարանից էլի տղաների էինք բանակ ճանապարհել, բայց Մարտինի հետ կապված տագնապն ավելի շուտ ենք զգացել: Հունվարի 4-ին ենք իրեն ճանապարհել, ամուր փաթաթվել էինք  ու ասում էինք՝ խոստացի, որ հետ ես գալու, մենք քեզի կսպասենք, մեզ չմոռանաս: Բայց ոչ ինքը հետ եկավ, ոչ իր ամենամոտ ընկերը՝ Հարությունյան Լյովան»:

Աղջիկները հիշում են իրենց վերջին զանգը, թերթում հեռախոսներում եղած լուսանկարները՝ երջանիկ, անհոգ օրերից մնացած միակ հիշատակը, որ դեմքերից ժպիտ ու աչքերից միաժամանակ արտասուք է քամում:

«Լյովայի զոհվելու մասին իմացանք հոկտեմբերի 17-ին, ինքը Ներքին Հոռաթաղում էր: Թաղումը նոյեմբերի 8-ին էր: Էդ ժամանակ Մարտինից լուր չկար, անհետ կորածների մեջ էր, մենք անընդհատ փորձում էինք ՊՆ-ի թեժ գծից լուր ստանալ, ասում էինք՝ ամեն ինչում իրար հետ են եղել, գոնե էստեղ նույն բախտին չարժանանան, բայց, փաստորեն, էդպես չեղավ,-աղջիկները խոսում են միմյանց լրացնելով,-ինչպես որ կյանքում էին անբաժան, էնպես էլ էս հարցում եղան իրար հետ»:

Գոհարն ասում է, որ Լյովայի մայրն եւս չի հավատում, որ տղան զոհվել է, թեպետ իրենք տղայի մարմինն են թաղել: Նա եւս սպասում է: :

Ապրիլի 16-ին Գյումրու զինկոմիսարիատից եկել ու Գոհարին են հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը:

Պարգեւատրման թերթիկում նշված է եղել շարքային, թեպետ Մարտինը կրտսեր սերժանտի կոչում էր ստացել պատերազմից ընդամենը 22 օր առաջ:

«Ես մի տեսակ նեղվեցի, բայց զինկոմից եկածները ոչինչ չգիտեին, իրենց հանձնարարվել էր տանել, իրենք էլ բերել էին: Նստեցին, լսեցին, ցավակցեցին, գնացին: Իսկ ես դեռ սպասում եմ...»:

Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված