Ագնես Կիրակոսյանը՝ BYB-ի «առանց ձեռնոցների» մրցաշարի չեմպիոն
ՍՊՈՐՏՖլորիդայում ընթացող BYB 25 մրցաշարում հայազգի Ագնես Կիրակոսյանը հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Շելբի Քենոնին (2-1):
Կանոնների համաձայն՝ առանց ձեռնոցների մենամարտերում արգելվում են ոտք գցելը և այլ տարրեր: Ամենակարևոր տարրը ձեռքերի վրա որևէ պաշտպանության բացակայությունն է՝ բացառությամբ դաստակների վիրակապերի։ Յուրաքանչյուր ռաունդ տևում է երկու րոպե, իսկ ռաունդների քանակը երկուսից երեքն է: Մարզիկները մրցում են հատուկ ռինգում, մրցավարն էլ վերահսկում է մենամարտը: