Վարդան Սարգսյանը նոր բացահայտումներ է անում հնդկական սերիալների դերասանների մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՏնից հեռու» հաղորդման շրջանակներում Վարդան Սարգսյանն այս անգամ մեկնել էր Մումբայ: Ինչպես Վարդանն է ասում, մեկնելու նպատակը հնդկական սերիալներից հայտնի դերասաններին նկարահանելն էր:
BlogNews.am-ի հետ զրույցում նա հետաքրքիր մանրամասներ է պատմել ճանապարհորդությունից, դերասաններից, նրանց ստացած հոնորարներից և նրանց մասնակցությամբ հաղորդման մասին:
«Քանի որ ես հասկացա, որ մեր երկրում բավականին շատ են սիրում նրանց, որոշեցի նկարահանել: Մոտ մեկ ամիս աշխատել ենք այդ ուղղությամբ, որովհետև այդ ամենը բավականին բարդ էր կազմակերպել: Շատ կարևոր էր մեզ համար հայտնվել նկարահանման հրապարակում։ Ներկա եղանք երկու հեռուստասերիալի նկարահանումներին: Հաղորդման շրջանակներում մարդիկ կտեսնեն, թե Բոլիվուդում ինչպես են նկարահանվում սերիալները»,- պատմում է Վարդանը և ավելացնում, որ դերասանները բավականին պահանջկոտ էին:
Դերասանները մեծ հոնորարներ էին ուզում նրանց նկարահանելու համար: Մի անգամ պաշտոնական նամակով գրել էի. արդյունքում կես ժամ հարցազրույցի համար պահանջել էին 48.000 դոլար: Պարզ է, չէ՞, որ նման տարբերակ մեզ ձեռք չէր տալիս, ուստի պետք էր այլ տարբերակ: Դերասաններին նկարահանելու համար պետք է ասեմ, մեզ շատ հեղինակավոր մարդ է օգնել, ում անունը իր իսկ խնդրանքով չեմ կարող տալ: Ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Չենք նկարահանել մի քանի դերասանի՝ Բարուն Սոբթիին, ով պարզապես քաղաքում չէր, բայց խոստացել է իմ հաջորդ այցի ժամանակ նկարահանվել, և Սանայա Իրանիին, ով ուներ առողջական խնդիրներ և այդ ժամանակ հիվանդանոցում էր գտնվում: Իսկ «Մերժվածը» հեռուստասերիալի հանրահայտ Իչան իր գոռոզ պահելաձևով և դերասանին ոչ վայել պահվածքով չնկարահանվեց: Հիմա նույնիսկ, եթե նա ինձ խնդրի և վճարի, ես նրա հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»:
Վարդանը նաև պատմում է, որ դերասանները բավականին հասարակ էին. «Ասեմ, որ նրանք մեգաաստղեր չեն և այդքան հայտնի չեն Հնդկաստանում։ Այդ երկրում յուրաքանչյուր ժամի մոտ հիսուն սերիալ է լինում եթերում։ Քանի որ Հայաստանում դրանցից մի քանիսն են հեռարձակվում, ուստի նրանք բավականին հայտնի են այստեղ: Բավականին լավն էին դերասանները, հաճելի էր շփումը, ոչ մի գոռոզություն չտեսա, նրանցից մի քանիսը հարցերը պահանջել էին նախապես, բայց հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում էր, որ այդ հարցերը բացարձակ մոռացվեցին, և ուղղում էի այն հարցերը, որոնք ցանկանում էի: Դերասաններից մի քանիսի հետ հանդիպել եմ հենց մեր հյուրանոցում, մի քանիսի զբաղվածության պատճառով մենք այցելել ենք նրանց նկարահանման տաղավար: Ասեմ, որ կապը նրանց հետ մինչ օրս էլ կա. եթե իմ Վայբեռը բացեմ, կտեսնեք, որ ամեն օր նրանց հետ խոսում եմ, մեր հարաբերությունները շատ ընկերական են»:
«Չակորի համար ես պարզապես խելագարվում եմ: Անկեղծ` ֆանտաստիկ տաղանդավոր երեխա է: Մենք նրա ծնողների հետ էինք պայմանավորվել նրան նկարելու համար և գնացինք նրանց տուն: Նրանք ապրում էին Մումբայից երկու ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքում: Հաղորդման ժամանակ կտեսնեք, թե որտեղ է ապրում փոքրիկը: Խելագարի պես սիրում եմ այդ երեխային, որովհետև նախ՝ կիրթ, դաստիարակված, անգլերեն խոսում էր իդեալական, չնայած որ ինը տարեկան էր, բայց մեծի պես էր մտածում: Նրանք պատրաստվել էին մեր այցին, երբ գնացինք նրանց տուն, հենց փոքրիկ Չակորն էր մեզ հյուրասիրում: Նրանք հիմա մեծ գումար են ծախսում երեխայի կրթության վրա, նա սովորում է բարձրակարգ և թանկ մի դպրոցում: Նկարահանումից հետո մենք երկար խոսեցինք նրա հետ: Խոստացել եմ նրան, որ կտեսնի Հայաստանը շատ շուտով: Տապասիայի մասին էլ կարող եմ ասել, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի անձնավորություն էր, որի հետ հաճելի էր շփվել, և այն, ինչ մարդիկ տեսնում են հեռուստասերիալում, պատկերացրեք, հակառակն է: Օրինակ՝ մյուս դերասանուհիները, ովքեր համեստ և դրական կերպարներում էին հանդես գալիս, բացարձակ հակառակը դուրս եկան
Իսկ այն հարցին՝ որքան գումար են ստանում դերասանները սերիալում նկարահանվելու համար, Վարդանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ նրանց ստացած հոնորարներից չեմ հարցրել, բայց ծանոթներից մեկից ճշտեցի, որ նրանք յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանում ենք մինչև 500 դոլար։ Դա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք՝ քանի նկարահանումներ են լինում: Օրինակ՝ փոքր Չակորն ասաց, որ երկու տարի նկարահանվել է այդ սերիալում: Ասեմ, որ երկու տարվա համար բավականին մեծ գումար է ստացվում, որով կարելի է Մումբայում բնակարան գնել»:
Վարդանը խոստովանում է, որ հիմա զբաղված է դերասանների՝ Հայաստան այցի կազմակերպման հարցերով, ինչը մեծ ֆինանսներ է պահանջում: «Ես գիտեմ, թե որքան մարդ է սպասում նրանց: Առաջիկա այցիս ժամանակ արդեն կհասկանանք՝ որքանով է հնարավոր դա կազմակերպել, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մեր պլանավորած դերասանների գոնե ութսուն տոկոսին նկարահանել»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում