Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ Ադրբեջանի զինված ուժերը սկսեցին գրոհել Շուշին, քաղաքում շատ քիչ քաղաքացիական բնակիչներ էին մնացել, հիմնականում՝ տարեց մարդիկ, որոնք չէին ցանկացել լքել իրենց բնակավայրը։ Նրանցից շատերը գերեվարվել և դաժանորեն սպանվել են հենց գերության մեջ։ Այդ մարդկանցից մեկը 73-ամյա Վլադիմիր Պարսիյանցն էր։

Շուշիի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Վլադիմիր Պարսիյանցը գերեվարվել է, սակայն հստակ օրը հայտնի չէ։ Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ Վլադիմիր Պարսիյանցը ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 2020թ․ նոյեմբերի 18-ին։ Դեկտեմբերի 5-ին Շուշիում Վլադիմիր Պարսիյանցի մարմինն ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել։ Նրա քունքի հատվածում հրազենային վնասվածք է եղել, և քանի որ նա սպանվել է նոյեմբերի 18-ին, այսինքն՝ ռազմական գործողությունների ավարտից 8 օր անց, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր գնդակահարել են Վլադիմիր Պարսիյանցին, իսկ որովայնի շրջանում առկա կտրող-ծակող գործիքի հասցրած վնասվածքները վկայում են այն մասին, որ 74-ամյա ծերունուն նաև խոշտանգել են։

Վլադիմիր Պարսիյանցը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, արմատներով Գորիսից է։ Բաքվի ջարդերից փրկվելու համար 1990 թվականին տեղափոխվել է Արցախ, և երբ 1992 թվականին հայկական զինված ուժերը ազատագրել են Շուշին, մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ 1992 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ամուսնացել է Վեներա Ավակյանի հետ, որը նույնպես Բաքվի փախստական է։

1993թ․ ծնվել է նրանց միակ զավակը Բագրատը։ 2004 թվականին Վլադիմիր Պարսիյանցն ու Վեներա Ավակյանը ամուսնալուծվել են։ Այդ ժամանակվանից ի վեր մայրն ու որդին առանձին են ապրել, սակայն ինչպես պատմում է Բագրատը, մշտապես հոր հետ կապ է պահել։ 

Պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Բագրատն իր կնոջը, երկու մասնկահասակ երեխաներին և մորը տեղափոխել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղ՝ բարեկամի տուն, և սեպտեմբերի 28-ին վերադարձել է Շուշի։ Նա աշխատում էր Շուշիի շրջանի վարչակազմում և պատերազմի ընթացքում զբաղվում էր սննդի մատակարարմամբ։ 

Բագրատ Պարսիյանցի խոսքով՝ հոկտեմբերի վերջին սկսել են Շուշիի քաղաքացիական բնակչության տարհանումը, սակայն հայրը հրաժարվել է դուրս գալ քաղաքից։ 

«Մենք չէինք պատկերացնում, որ պատերազմի վերջը դա կլինի։ Մեզ համար ամենաանհավատալի տարբերակը հենց այն էր, որ թշնամին կգա կհասնի Շուշի։ Հայրս էլ չէր հավատում։ Արդեն պատերազմի վերջին օրերն էին, նոյեմբերի 3-ն էր՝ ժամը 2-անց կես, հարձակվեցին։ Էսպես նկարագրեմ՝ էնքան շատ էին խփում, որ մի հատ դռան արանքով չէիր կարող անցնել։ Ժողովուրդը եկել, ապաստանել էր վարչակազմի շենքում, հերս էլ էր ժամանակ առ ժամանակ գալիս-գնում։ Ես էլ որ այնտեղ սնունդով էի զբաղվում, ինձնից ինչ կախված էր, էն էլ անում էի, ոչ միայն իրա համար, այլ՝ յուրաքանչյուրի, որովհետև մտածում էի՝ իմ պարտքն ա, պիտի անեմ։ Մի խոսքով, ինքը մնաց, ոչ մի ձև չուզեց դուրս գալ։ Իրա մտածելակերպով՝ էսքան եկել, եկել են, էլ հո չեն գալու Շուշին գրավեն»,- պատմում է Բագրատը։

Բագրատ Պարսիյանցը Շուշիից դուրս է եկել նոյեմբերի 5-ին և այդ օրվանից հոր մասին տեղեկություն չի ունեցել, չնայած, իր խոսքով, արդեն ենթադրում էր, որ հորը կարող են սպանած լինել։ Դրանից հետո Բագրատը սկսել է Արցախի քննչական կոմիտեի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեղեկություններ փնտրել։ Արդեն նշել ենք, որ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հայկական կողմին են փոխանցել 2020թ․ դեկտեմբերի 5-ին, սակայն նրա ինքնությունը երկար ժամանակ չի հաջողվել պարզել։ Եվ միայն 2021թ․ ապրիլի վերջին են զանգահարել Բագրատին և հայտնել, որ Ստեփանակերտի դիահերձարաններում մի քանի դիեր կան և հնարավոր է՝ նրանցից մեկը Վլադիմիր Պարսիյանցինն է։ Լուսանկարների միջոցով նույնականացնելուց հետո ինքնությունը հաստատվել է։ Վլադիմիր Պարսիյանցի մարմինը հարազատներին է փոխանցվել 2021թ․ մայիսի 1-ին և նույն օրը Ստեփանակերտում հուղարկավորվել է։

«Ինչի եմ ես էդքան ուշ իմացել․ թուրքերն ասել են, որ իմ հորը Սղնախում են սպանել ու դին տվել, ու ստեղ էլ մտածել են, թե իմ հայրը Սղնախի բնակիչ ա։ Հետո Սղնախի գյուղապետին կանչում են, հարցնում են, ինքն էլ ասում ա՝ ես էս մարդուն չեմ ճանաչում, ու գործը տուպիկ ա ընկնում։ Ես կոնկրետ չգիտեմ, թե իրականում ոնց ա եղել, կարող ա թուրքերն են շփոթել կամ սպանել են, տարել են Սղնախ, չգիտեմ»,- պատմում է Բագրատը։

Վլադիմիր Պարսիյանցը շինարարության վարպետ է եղել և մինչև վերջերս աշխատել է, թեպետ տարիքի պատճառով արդեն ծանր գործեր չէր անում։ Վեներա Ավակյանը պատմում է, որ երբ 1992 թվականին բնակարան է ստացել Շուշիում, դռան փականը չի աշխատել, վարպետ են կանչել, որպեսզի փականը նորոգի։ Այդ վարպետը եղել է հենց Վլադիմիր Պարսիյանցը, այդպես նրանք ծանոթացել են և ընտանիք կազմել։

«12 տարի միասին ապրեցինք, հետո ճակատագիրը այնպես դասավորվեց, որ բաժանվեցինք։ Դրանից հետո խաղաղ ապրում էինք, միմյանց չէինք խանգարում, ինքը՝ առանձին, մենք՝ առանձին, մեր որդին և՛ հորն էր ընդունում, և՛ մորը։ Ամեն ինչ լավ էր, Բագրատն արդեն իր տունը ուներ, բայց․․․ բայց պատերազմը ամեն ինչ կործանեց»,- ասում է Վեներա Ավակյանը։

Պատերազմից մեկ տարի առաջ Բագրատը բնակարան էր գնել, ժամանակի ընթացքում վերանորոգում էր այն, սակայն նա և իր ընտանիքը այդպես էլ չհասցրին վայելել իրենց նոր տունը։ «Վերջին սենյակի պաստառը խփեցի, հաջորդ առավոտը պատերազմը սկսվեց»,- ասում է Բագրատը։

Այս տարվա հունիսից Բագրատը մոր, կնոջ և երկու մանկահասակ որդիների հետ բնակվում է Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող երկու սենյականոց բնակարանում։ Տանը միայն Բագրատն է աշխատում, մասնավոր ընկերություններից մեկում հաշվապահ է։ 

«Հետքը» շարունակելու է ներկայացնել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված