Ինչպես տնային պայմաններում վերականգնել կուսաթաղանթը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻ՞նչ է կուսաթաղանթը
Կուսաթաղանթը մի բարակ թաղանթ է, որ տեղակայված է հեշտոցի մուտքի շրջանում՝ 2-4 սմ խորությամբ:
Կուսաթաղանթը մեկ կամ մի քանի անցք ունի իր վրա, ինչը հնարավորություն է տալիս, որ դաշտանային արտադրությունը հեռանա օրգանիզմից: Սովորաբար անցքն այնքան մեծ է, որ հնարավոր է տամպոնը տեղադրել առանց վնասելու այն:
Արդյո՞ք միշտ է կուսազրկումն ուղեկցվում արյունահոսությամբ
Ոչ, ոչ միշտ: Սխալ է կնոջ կուսության մասին դատել ըստ արյան առկայության: Երբեմն արյունն ի հայտ է գալիս առաջին սեռական հաաբերությունից րոպեներ կամ ժամեր անց, իսկ երբեմն էլ առհասարակ չի նկատվում:
Հնարավո՞ր է ինքնուրույն տեսնել կամ շոշափել կուսաթաղանթը
Չնայած որ կուսաթաղանթն այնքան էլ խորը տեղակայված չէ, անհնար է ինքնուրույն զննելը: Խորհուրդ չի տրվում նաև մատներով շոշափել այն, քանի որ այդ ընթացքում հնարավոր է պատահմամբ վնասել այն կամ վարակ հարուցել:
Հնարավո՞ր է առանց բժշկի այցելելու ստուգել կուսաթաղանթի վիճակը
Ոչ մի աղջիկ չի կարող ինքնուրույն պարզել, թե ինչ վիճակում է իր կուսաթաղանթը: Այն կարող է մի փոքր պատռված լինել նույնիսկ եթե սեռական հարաբերություն չի եղել, կամ էլ կարող է պահպանել իր ամբողջականությունը նույնիսկ սեռական հարաբերությունից հետո: Կուսաթաղանթի վիճակը կարող է պարզել միայն գինեկոլոգը հատուկ զննմամբ:
Հնարավո՞ր է վերականգնել կուսաթաղանթը
Այո, հնարավոր է: Բժշկության մեջ այդ միջամտությունը կոչվում է հիմենապլաստիկա:
Ո՞վ է հիմենապլաստիկայի դիմում
Հաճախ հիմենապլաստիկայի են դիմում սոցիալական և կրոնական պատճառներով: Որոշ մշակույթներում կինը կարող է լրջագույն խնդիրներ ունենալ, եթե ամուսնական առաջին գիշերվա ընթացքում ամուսինը պարզի, կույս չլինելու հանգամանքը: Ընդ որում՝ այդ դեպքում միգուցե ոչ ոք ուշադրություն չդարձնի, թե ինչ հանգամանքներում է վնասվել կուսաթաղանթը (հնարավոր է, որ աղջիկն իսկապես կույս է, և կուսաթաղանթը վնասվել է մեխանիկական պատճառներով կամ վնասվածք ստանալուց հետո): Այսպիսի դեպքերում կուսաթաղանթի վերականգնումն ավելին է, քան պարզապես միջամտություն:
Հիմենապլաստիկայի են դիմում նաև այն աղջիկներո, ովքեր անցյալում սխալվել են և ցանկանում են ուղղել սխալը: Ոմանք էլ բռնաբարության զոհ են եղել: Պատահում են դեպքեր, երբ կուսաթաղանթի վերականգնման են դիմում արդեն իսկ ամուսնացած և ծննդաբերած կանայք, ովքեր ցանկանում են նոր երանգ հաղորդել իրենց սեռական կյանքին:
Ո՞ր դեպքերում է հակացուցված հիմենապլաստիկան
Կուսաթաղանթի վերականգնման հարցում բացարձակ հակացուցումներ չկան: Այնուամենայնիվ միջամտությունից առաջ որոշ հետազոտություններ անցնելու անհրաժեշտություն կլինի (օրինակ քսուքի հետազոտություն): Եթե քսուքի հետազոտությամբ հեշտոցի բորբոքում հայտնաբերվի, ապա վերականգնումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ բորբոքումն բուժվի:
Ինչպե՞ս են վերականգնում կուսաթաղանթը
Կուսաթաղանթի վերականգնման մի քանի տեսակ կա:
Կուսաթաղանթի կարում (կարճաժամկետ)
Եթե կուսաթաղանթի վերականգնումը հրատապ է (օրինակ, եթե հարսանիքը կայանալու է մեկ շաբաթ անց), ապա թաղանթը կարվում է հատուկ բժշկական թելով: Սեռական զուգընկերն այն նույն զգացողություններն է ունենում, ինչ կունենար կույս աղջկա պարագայում: Հարաբերության ընթացքում կարող է արյուն նկատվել, բայց ոչ միշտ. չէ՞ որ բնական կուսության դեպքում էլ երբեմն արյուն չի նկատվում:
Այս միջամտության առավելությունները
Մատչելի է, տևում է 30 րոպե, միջամտությունից հետո վերականգնումը խլում է ընդամենը մի քանի ժամ:
Թերությունները
Արդյունքը պահպանվում է առավելագույնը 1 շաբաթ (1 շաբաթ անց թելերը ներծծվում են), զննման ընթացքում գինեկոլոգը կհասկանա, որ միջամտություն է կատարվել:
Երկարաժամկետ հիմենապլաստիկա
Այս միջամտությունն ավելի շատ ժամանակ և ջանք է պահանջում գինեկոլոգից, սակայն արդյունքը գոհացուցիչ է լինում: Փաստացիորեն նոր կուսաթաղանթ է ձևավորվում, որն անհնար է տարբերել բնականից:
Այս միջամտության առավելությունները
Եթե կինը չի ապրում սեռական կյանքով, ապա արդյունքը կպահպանվի անժամկետ, «նոր» կուսաթաղանթը 3-4 շաբաթ անց ոչինչով չի տարբերվի «իսկականից», և անգամ փորձառու գինեկոլոգը գլխի չի ընկնի, որ միջամտություն է կատարվել:
Թերությունները
Տևում է մոտ 30 րոպե-1 ժամ, վիրահատական միջամտություն է ներերակային անզգայացման տակ, միջամտությունից հետո վերականգնումը տևում է մոտ 4 շաբաթ, հնարավոր է, որ սեռական ակտի ժամանակ ուժգին ցավ զգացվի կամ առատ արյուն նկատվի:
Արդյո՞ք սեռական զուգընկերը տարբերություն կզգա
Անկախ կուսաթաղանթի վերականգնման մեթոդից սեռական զուգընկերը չի կարող տարբերություն զգալ և հասկանալ, որ կինն արդեն իսկ ապրել է սեռական կյանքով: